f

Անկախ

«Հրապարակ». Ու՞մ պահանջով հրաժարական կտա Ջհանգիրյանը


ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանին այս պահին վիրահատում են կամ պետք է վիրահատեն, քանի որ առողջական խնդիրներ ունի։ Դրանցի հետո լուրեր տարածվեցին, թե վիրահատությունն, իրականում, Ջհանգիրյանի համար պատրվակ է, որ նա «առողջական խնդիրներից ելնելով»՝ հրաժարական ներկայացնի։


ԲԴԽ մամուլի հարցերով պատասխանատու Լիլիթ Շաբոյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջհանգիրյանի՝ հրաժարական ներկայացնելու վերաբերյալ լուրերը որևէ կերպ չի մեկնաբանում։ Ինչը եւս խոսում է այն մասին, որ հարցը օրակարգում է։


Ինչ վերաբերում է նրան, թե որ հիվանդանոցում է գտնվում Գագիկ Ջհանգիրյանը, արդյոք վիրահատե՞լ են նրան, թե՞ ոչ, Շաբոյանն ասաց․ «Մանրամասն տվյալներ փոխանցել չեմ կարող, կարող եմ նշել, որ երևանյան հիվանդանոցներից մեկում է գտնվում պարոն Ջհանգիրյանը՝ հետռազոտման, բուժման փուլում է։ Վիրահատվել է, թե ոչ՝ այս պահին տեղեկություն չունեմ, քանի որ բժիշկները պետք է որոշեն, թե, ըստ անհրաժեշոտության վիրատատության կենթարկվի՞ և ե՞րբ կենթարկվի»։

Նշենք, որ վերջին օրերին ամենից շատ քննարկվող իրադարձությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի մեկ տարվա վաղեմության խոսակցության ձայնագրության հրապարակումն էր, որտեղ Ջհանգիրյանը անընդունելի լեքսիկոնով էր արտահայտվում՝ համոզելով, որ Վարդազարյանը հրաժարական ներկայացնի և խոստովանում էր, որ դա «իր վզին դրած է»։


Դրանից հետո հանրային աղմուկ բարձրացավ, մարդիկ հասկացան, թե ինչ մեթոդներով են գործերը կարվում եւ ինչ ճնշումների միջոցով են անցանկալի մարդկանց ազատում պաշտոններից։ Պարզ է, որ իշխանությունը որեւէ կերպ պետք է արձագանքեր այդ ձայնագրությանը, սակայն դատելով լռությունից՝ կարող էին նաեւ անտեսել եւ սպասել, որ աղմուկը կմարի՝ եթե քաղհասարակության սորոսական ներկայացուցիչները աղմուկ չբարձրացնեին՝ պահանջելով Ջհանգիրյանի հրաժարականը։ ԲԴԽ-ում այս հարցը քննարկել են և, լսելով Ջհանգիրյանի «պարզաբանումները», եւ թողել են այն առանց իրավական հետևանքների։ Սակայն քանի որ սորոսականներն այս իշխանության փայատերերից են, հասել են նրան, որ Ջհանգիրյանին հեռացնեն։

Այսինքն, եթե վաղը Ջհանգիրյանը որոշի «առողջական խնդիրներով պայմանավորված»՝ հրաժարական ներկայացնի, ապա դա կլինի ոչ թե ընդդիմության, ոչ թե իրավաբանական հանրույթի կամ լայն հասարակության ճնշման ներքո, այլ բացառապես սորոսականների պահանջով։

 

Գագիկ Ջհանգիրյան հրաժարական Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին