f

Անկախ

Ռաֆիկ Հարությունյան․ «Հպարտ եմ, որ հայ եմ․ ամեն բան անելու եմ եռագույնը ամենաբարձր կետերում ծածանելու համար»


Ալբանիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, մրցահարթակում հավասարը չունենալով   երկամարտի 354 կգ (160+194) արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ և  հեռանկարային մարզիկ, գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը:

Հայ մարզիկը տարբեր մրցաշարերում և առաջնություններում բազմիցս է եռագույնը ծածանել ամենաբարձր կետերում, սակայն այս հաղթանակն առանձնահատուկ էր նրանով, որ  առաջինն էր մեծահասակների պայքարում։

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություներով՝ խոսելով հաղթանակի կարևորության և առաջիկա ծրագրերի մասին։

-Շնորհավորում ենք չեմպիոնի տիտղոսը նվաճելու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։

-Շնորհակալ եմ։ Շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել։ Նշեմ, որ վնասվածք ունեի, որը հասցրի բուժել մրցաշարից առաջ։ Արդյունավետ մարզումներով հագեցած փուլ  անցանք ողջ թիմի հետ մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ։  Քրտաջան աշխատանքն իր արդյունքը տվեց։ Մեկնեցի Ալբանիա՝ մտքումս հաղթանակը պահած։

-Երկամարտում հաղթեցիք 354 կգ արդյունքով․ մրցաշարի ընթացքի, մրցակիցների Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։

-Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի։ Մարտական էի տրամադրված։ Ճիշտ տակտիկական պայքար տարանք, անգամ վերջին մոտեցումը հարկավոր չէր կատարել։ Մրցակիցներս բոլորն էլ պատրաստված մարզիկներն էին, բայց ես գնացել էի միայն ու միայն հաղթանակի հետևից։

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։

-Լիարժեքության զգացողություն։ Հպարտ եմ, որ կարողացա իմ ժողովրդին ուրախացնել՝ ոսկե մեդալ նվաճելով: Շատ գոհ եմ իմ արդյունքներից:

Ես հպարտ եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել իմ ազգը: Հաղթանակս նվիրում եմ նրանց, որոնք հավատացել են ինձ, իմ կողքին են եղել։ Հպարտ եմ, որ հայ եմ, ամեն բան անելու եմ եռագույնը միշտ ամենաբարձր կետերում ծածանելու  ազգիս պատիվը բարձր պահելու համար։

Հաղթանակը խթան է՝ կրկնակի ոգևորությամբ, նոր ուժով ու եռանդով նախապատրաստվելու հաջորդ մրցաշարերին։ Աշնանը կարևոր ստուգատեսներ են սպասվում։ Մասնակցելու ենք մինչև 23 տարեկանների Եվրոպայի և մեծահասակներ աշխարհի առաջնություններին։

 

Ռաֆիկ Հարությունյան Սպորտ Ծանրամարտ Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Ավելին
Ավելին