f

Անկախ

Ի՞նչ կաներ որևէ նորմալ երկիր երբ ունենար մեր ծիրանի նման որակ ունեցող միրգ , որը կարող էր լինել իր այցեքարտը


Ծիրանի թեմայով կրկին։ Չնայած ինչ ասում եմ կրկնություն է, բայց դե։

Ծիրանն այն եզակի մրգերից է , որն ամբողջ աշխարհում ասոցացվում է մեր երկրի հետ։ Ծիրանի լատիներեն անվանումը` prunus Armeniaca է, այսինքն նույնիսկ լատիներեն է ասոցացվում Հայաստանի հետ։ Ի՞նչ կաներ որևէ նորմալ երկիր երբ ունենար մեր ծիրանի նման որակ ունեցող միրգ , որը կարող էր լինել իր այցեքարտը։ Կաներ ԲՐԵՆԴԻՆԳ , պետական մակարդակով մեեեծ, շատ մեեեծ բրենդինգ։ Երկրից արտահանվող բոլոր ծիրանների վրա պարտադիր մակնշում կաներ լեյբլի տեսքով , որպես հայկական։ Ծիրանի հասնելու ժամանակ , որը տևում է մեկ ամսից ավել, տուրիստական բոլոր խողովակներով , գովազդներով կհայտարարեին ծիրանի սեզոն։ Գիտե՞ք ծիծաղելին որն է, մեր երկրում ամեն ինչի փառատոն անում են` էլ խորովածի, էլ տոլմայի , արա նույնիսկ ԵՄ֊ի փողերով հապալասի փառատոն են արել կամ անում, որ մեր երկրում չի աճում , բայց ծիրանի տոն... իհարկե ոչ , չէ ախպեր ի՞նչ նեղություն։ Կարելի էր չէ՞ տուրիզմի կոմիտեով մի փողոցի վրա նշեին ասենք 《ծիրանի օրեր》 , որտեղ տաղավարներում կցուցադրեին, կներկայացնեին, կվաճառեին ծիրանի հետ կապված ամեն ինչ` ջեմեր, մուրաբաներ, բոված ծիրանի կորիզ, թարմ ծիրաններ, ծիրանի տարբեր սորտեր( օրինակ գիտեի՞ք որ ՀՀ֊ում կա ծիրանի ավելի քան 80 սորտ) , ի վերջո ծիրանից քաշած սպիրտային խմիչք , որով կզարմացնեինք և կգրավեինք ցանկացած տուրիստի, նույնիսկ դուդուկ։ Բայց չէ էլի , ինչու՞ անել , ինչու՞ աշխատել բա մեզ սազու՞մ է։ Հենա վրացիները մածունն իրենցով արեցին մեր պետական անփութության ու հանցավոր անգործության պատճառով , մենք մեր արտահանվող մածունի վրա գրում ենք горный ёгурт , մի քանի տարի անց էլ ուզբեկներն են իրենցով անելու , դե ակտիվ սելեկցիա են անում, բարելավում են սորտը։ Ասեմ իմանաք, մեզ մոտ ծիրանի սելեկցիան գտնվում է զրոյական մակարդակում։ Օրինակ դժվա՞ր է օդանավակայանում ինքնաթիռից իջնող տուրիստներին , բոլորին մեկական ծիրան հյուրասիրել, գիտե՞ք դա ոնց կխթանի վաճառքը։

Մրգօղիների մասին բազմիցս եմ խոսել։ Պատկերացնու՞մ եք դժվար չէ բացարձակ ծախս էլ չի պահանջում մշակել ստանդարտ , արտադրել այդ ստանդարտով մրգօղի ու հորինել անուն ու առաջմղել շուկայում։ Էս ամենը դժվար չէ , ծախս չի պահանջում։ Ընդամենը պետք է սարքել թրենդ , օրինակ մի տիկտոկերկա պսակվում է մի ինստագրամերի հետ , հրավիրում են ՀՀ բոլոր տիկտոկերներին ու ինստագրամերներին ու հարսանիքին դրված է կամ խմում են ծիրանի աբրիկոն։

Քանի որ վերջերս իշխանական շերտն էլ է սկսել զուգավորվել , մի թեթև էլ իրենց են բզում, որ սեղանին տեղական որակյալ մրգօղի դրվի։ Վերջ թրենդը գնաց...

Ժամանակ է եղել ՀՀ ներմուծվել է ավելի շատ ռուսական ու ուկրաինական օղի , քան Ադրբեջանն ու Վրաստանը միասին։

Բայց կարելի էր չէ՞, կամ հիմա էլ ուշ չէ , կարելի է հիմա էլ նման բան անել, արդյունքում կարող էինք(ենք) ունենալ Եվրոպական մեծ շուկաներ արտահանվող ծիրան , կարող էինք չունենալ բերքի ձեռքը կրակն ընկած գյուղացիներ, անոթաբար գյուղացիներից կոպեկներով ծիրան հավաքող արտահանող ու պետությունից օգնություն պահանջող ոչ բարեխիղճ թրեյդերներ ի վերջո նաև գյուղատնտեսական երկարաժամկետ ու միջնաժամկետ ռազմավարություն։

Այն ինչ ունենք ու չենք գնահատում , ի վերջո մեզնից վերցվելու է ու տրվի ուրիշներին գուցե և ավելի արժանավորներին , կամ իսկական գինը հասկացողներին։

Հարգանքով` Հարություն Մնացականյան

ՖԲ գրառում

Հարություն Մնացականյան ՖԲ Գրառում ծիրան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին