РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը պարտավոր են հոգ տանել միութենական պետության և, հնարավոր է, ՀԱՊԿ այլ երկրների անվտանգության մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք պարտավոր ենք ապահովել մեր անվտանգությունը, մեր Միութենական պետության և, հնարավոր է, ՀԱՊԿ այլ երկրների անվտանգությունը»,- ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ։
Պուտինն առաջարկել է երկու երկրների գլխավոր շտաբների պետերին հանձնարարել մշակել միութենական պետության անվտանգության հետ կապված բոլոր մանրամասները։ Լուկաշենկոն պաշտպանել է ռուս գործընկերոջ առաջարկը։
«Առաջարկում եմ պաշտպանության նախարարություններին և գլխավոր շտաբների պետերին հանձնարարել մշակել այս համատեղ աշխատանքի հետ կապված բոլոր մանրամասները»,- ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ արևմտյան երկրներին, որտեղ 200 միջուկային մարտավարական մարտագլխիկներ են պահվում ՆԱՏՕ-ի անդամ վեց երկրներում, կարող էին հայելային պատասխանել, բայց դրա անհրաժեշտությունը չկա։
Ավելի վաղ Պուտինը առաջարկել էր վերազինել բելառուսական ՍՈՒ-25-ները ռուսական ավիաշինական գործարաններում: