Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 45-ամյա համագյուղացին: Հունիսի 25-ին, ժամը 00.45-ին, նա Ավշար գյուղի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
45-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Դանակահարություն Արարատ գյուղում․ հանցագործը բացահայտվել ու բերման է ենթարկվել
Կարդացեք նաև
- Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
- Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
- Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը