«Интерфакс» լրատվակն գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիան քիչ է կախված Ռուսաստանից գազի մատակարարումից, բայց կարող է տուժել ԵՄ այլ երկրների՝ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսներից կախվածության հետևանքներից, ասել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք քիչ ենք կախված գազից, որպես այդպիսին և քիչ ենք կախված ռուսական գազից»,- ասել է նա:
Նրա խոսքով, եթե Ռուսաստանից գազի մատակարարումները դադարեցվեն, դա ուժեղ կանդրադառնա ԵՄ մի շարք այլ երկրների վրա, ինչը, իր հերթին, կհարվածի Ֆրանսիային։
Ինչպես նշել է Ֆրանսիայի ղեկավարը, նման փոխկախվածություն կարելի է նկատել նաև էլեկտրաէներգիայի արտադրության հարցում։
Այդ կապակցությամբ Մակրոնը կոչ է արել նվազեցնել գազի դերը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը «Ռուսաստանի համար ազդանշան» էր անվանել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուների կարգավիճակ շնորհելը։