f

Անկախ

Արդեն 1 տարուց ավելի է՝ ինձ ստիպեցին աշխատանքից դուրս գալ. ՔՊ-ականը դժգոհում է կուսակցության ու կառավարության անգործությունից


Արդեն մեկ տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել, գրեցի դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքն ու որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովհաննիսյանը։

«Արդեն 1 տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Գրեցի էդ դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքը, ու քաղաքական՝ կառավարություն-Մարության լարված իրավիճակին ավելորդ բենզին չլցնելու համար, որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր։ 

Լինելով ՔՊ կուսակցության անդամ, վստահ էի, որ իմ ներդրած ուժն ու ցուցաբերած ցանկությունը երկրին, մայրաքաղաքին, ստույգ ոլորտին բարիք բերելուն աննկատ չի մնա ու անպայման «կօգտագործվի» ի նպաստ քաղաքի, սպասում էի համապատասխան արձագանքի, բայց ցավոք սրտի դա լոկ իմ երեւակայության արդյունքն էր ու գոնե ես այդպես էի կարծում։ Պայքարել լավի համար ու արժանանալ 0-ի, այն դեպքում, երբ ում դեմ պայքարում էիր ստանձնում են ավելի պատասխանատու պաշտոններ….

Արդեն 1 տարուց ավել է, ես չեմ ղեկավարում Երեւանի քաղաքապետարանի, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը, որը պետք է պրակտիկ եւ ոչ թե լոկ խոսքերով կազմակերպեր մայրաքաղաքի թափոնների տեսակավորման, վերամշակման համձնման եւ աղբի կառավարման ոլորտի՝ տեսակավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այնինչ տպավորություն է, որ քաղաքում այդ մասով ոչինչ արված չէ։ 

Ցավում եմ, որ 21-րդ դարում, եղածը առաջ տանելու, ոլորտը զարգացնելու փոխարեն, համակերպված եք «թոշակառուների» վարչություն պահել քաղաքային իշխանության կազմում, ովքեր վճարվում են մեր՝ Երեւանցիներիս վճարված հարկերից, ոչինչ չանելու համար։ 

Շատ չեմ ուզում խորանալ աշխատանքիցս ազատվելու գործընթացին, բայց էդ ամենը կազմակերպողներ «ջան», մեկ է ես ամեն օր ձեզ «ամենայն բարիք» մաղթելով պայքարում եմ իմ, իմ ընտանիքի, 3 որդիներիս ապագան կառուցելով։

Էնքան մարդ չեք, որ ձեր սրտի ուզածը ուր ու ոնց պետքա փաթեթավորում ու զեկուցում եք, բոլորիս էլ ճակատագիրը նույն հանգրվանին է տանելու, դա հիշեք ուղղակի դուք որպես բանսարկու եք լքելու այս աշխարհը։ Դա է ձեր բնույթը։

Ի՞նչ չեմ արել որպես կուսակցական, ՀՀ քաղաքացի…. Ընտանիքս տանը թողնելը ու Արցախյան պատերազմին մասնակցելս, մինչեւ վերջ երկրին ու կառավարությանը վստահելը այդ դժվար պահին երեւի իմ սխալն է եղել։ 

Մյուսներդ էլ, ներառյալ ՔՊ վարչության ամդամներդ, ձեր բուն գործառույթը չկատարելու համար, որ չհետաքրքրվեցիք ու չասեցիք « Այ ախպեր, մեր կուսակից ընկերն էր, որ պայքարել էր մինչեւ ու 2018-ից հետո էս երկրում 0,1% փոփոխություն դեպի լավը բերելու համար, ի՞նչ եղավ էս մարդուն»։

Հ.Գ. Լայքերը հաշվեք ու վարչապետին զեկուցեք այն, ի՞նչ ձեր սրտով է, թե ով ում է լայք դրել ու ինչի համար (ըստ ցանկության), տենց ձեր կերած «…քերը կլղոզեք, կմարսեք»։ Մեկա էդ մարդը զբաղված է, ինչ էլ ասեք գլուխ չի դնելու», - գրել է նա։ 

Հայաստան ՖԲ Գրառում Հայկ Հովհաննիսյան

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին