Հայաստանում կարագի շուկայում կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ դոլարի արժեզրկման ֆոնին ներկրվող ապրանքների գներն իջել են։ «Չի բացառվում, որ կարող են լինել ոլորտներ եւ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չարաշահումներ թույլ կտան»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մինչ այդ տեղեկացրել էր, որ դոլարի արժեզրկման ֆոնին ներկրվող շաքարի, կարագի եւ բուսայուղի ինվոյսային արժեքն իջել է։