f

Անկախ

«Փաստ». Առերևույթ հանցանքները՝ հեչ, ձայնագրելը՝ մե՞ջ


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել ու զրույցը ձայնագրել: Հասկանալի է՝ սա արվում է զրույցի բուն բովանդակությունը «ջրելու համար»:

Բայց նախևառաջ հասկանանք, թե այդ ի՞նչ «հացի սեղան» է, որի շուրջ մեկի կողմից մյուսին պարզ շանտաժ է արվում. դա ավելի՞ բարոյական է... Բայց դա էլ նույնիսկ մի կողմ:

Օրինակ՝ ինձ համար «հացի սեղան» է բարեկամներիս, ընկերներիս հետ անկաշկանդ, մտերմիկ շրջանում կիսած մի կտոր հացը: Այդ պարագայում, հասկանալի է, չի կարող որևէ ձայնագրություն լինել: Բայց եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ պատկերացնենք, որ մի քպականի կամ քպամերձ անձի հետ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործնական «ճաշի» մասնակցեմ, ոչ թե մեկ, այլ 5 հեռախոսով կձայնագրեմ ողջ խոսակցությունը:

Դե, որովհետև որևէ մեկի մոտ չի կարող կասկած չլինել, որ նրանք հենց իրեն չեն ձայնագրում, որ հետո չեն ստելու, որ շանտաժ չեն անելու, որ մանիպուլ յացիա չեն անելու: Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցնող ցանկացած մեկից ամեն ինչ սպասելի է, առավել ևս Ջհանգիրյանի նմանների: Ստացվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են նշում, առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան, ու այդ ամենը՝ հեչ, իսկ որ զրույցը ձայնագրվել է, այ, դա արդեն անբարո է:

Մի խոսքով, «մուտիտը» լավը չէր, նոր բան մտածեք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ձայնագրություն Ռուբեն Վարդազարյան Գագիկ Ջհանգիրյան Հայաստան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին