f

Անկախ

«Հրապարակ». ՔՊ-ում այնպես կանեն, որ դեղին քարտ չստանան


Որպեսզի ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան, ՔՊ-ում որոշել են, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, չեն խախտի Դոնթի բանաձեւը, որով սահմանված է, թե քանի հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ է հասնում իշխանությանը, քանիսը՝ ընդդիմությանը։


Օրերս ՔՊ-ում քննարկել են այդ հարցը եւ որոշել, որ Արմեն Գեւորգյանի եւ Վահե Հակոբյանի՝ հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր նախագահ չեն ընտրի։ 2 հանձնաժողովում էլ փոխնախագահները ՔՊ-ականներ են՝ նրանք կիրականացնեն նախագահի լիազորությունները։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Արմեն Գեւորգյանի գործառույթները կփոխանցվեն Վաղարշակ Հակոբյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողովում Վահե Հակոբյանի գործառույթները՝ Բաբկեն Թունյանին։ ՔՊ-ն փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ կներկայացնի։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, կարծիքները բաժանվել են․ մի մասն ասում է՝ զրկելու հիմքեր չկան, նա հաճախել է ԱԺ, նիստեր վարել, բացի այդ՝ վտանգ չի ներկայացնում իրենց համար։


Մյուս մասը կողմ է, որ պատժեն ժամանակին ՔՊ-ից դասալքության համար։ Եվ մի խնդիր էլ կա․ Թովմասյանի տեղակալն ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, որը վերջերս հայտնվեց սկանդալային պատմության մեջ՝ կնոջը ծեծի ենթարկելու դեպքով, կստացվի, որ բռնարարը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Հիշենք․ երբ Նաիրա Զոհրաբյանին զրկեցին նախագահի պաշտոնից, նոր նախագահ չընտրեցին, ԼՀԿ-ական փոխնախագահ Անի Սամսոնյանը փոխարինեց։

ՔՊ Ազգային ժողով Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին