Կազանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Ռուստեմ Գայֆուտդինովը News.Ru-ին տվածհարցազրույցի շրջանակներում ասել է, որ ցրված սկլերոզի տագնապալի նշաններից մեկը կարող է լինել տեսողության սրության կտրուկ նվազումը։ Գրում է Gazeta.ru-ն։
Սկզբնական փուլում այս վտանգավոր հիվանդությունը կարող է դրսևորվել որպես նյարդաբանական խանգարում կամ ունենալ աուտոիմուն հիվանդությունների նշաններ, պրոգրեսիվ ցրված սկլերոզը կարող է ազդել նաև տեսողական նյարդի վրա։
«Հիվանդը կարող է հանկարծակի կորցնել տեսողության սրությունը: Դեռ երեկ մարդ ամեն ինչ ապահով տեսնում էր, և հանկարծ ասում է, որ տեսողությունը վատացել է կամ լրիվ կուրություն է առաջացել։ Վաղ փուլերում սա շրջելի է, մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում բարելավում է նկատվում»,- ասել է բժիշկը։
Ցրված սկլերոզի ախտանիշները հաճախ նաև նյարդային համակարգի, ուղեղի և ողնուղեղի վնասվածքներն են: Հիվանդության սկզբնական փուլում բժիշկները հաջողությամբ օգտագործում են բուժման իմունոմոդուլացնող մեթոդները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նյարդաբանները պարզել են, թե ինչպես է անորեքսիան ազդում ուղեղի վրա