Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 255-ի։ Այդ ամսին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Գրում է Gazeta.ru-ն։
Աֆղանստանի աղետների կառավարման նախարար Մոհամմադ Նասիմ Հաքքանին ասել է, որ զոհերի մեծ մասը գրանցվել է Պակտիկա նահանգում, որտեղ զոհվել է 100 մարդ, վիրավորվել՝ 250-ը։ Տեղեկություններ են ստացվել նաև Խոստ և Նանգարհար նահանգներում տեղի բնակիչների զանգվածային մահվան մասին:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը ցնցումներ է գրանցել 30 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 42 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մինչև 100 հազար մարդ։ Նշվում է, որ սեյսմոլոգները հայտարարել են 5,8 մագնիտուդ ուժգնության մասին։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության նրանց գործընկերները այլ գնահատական են տվել՝ 6,1 մագնիտուդ, երկրաշարժի խորությունը՝ 51 կմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Պակտիկա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 120 մարդ։