f

Անկախ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիմացկունության մրցություն կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Բայդեն


ТАСС լրատվական  գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև դիմակցության մրցակցություն։ Գրում է Gazeta.ru-ն։

«Սա ինչ-որ պահի կվերածվի սպասողական խաղի այն առումով, թե ինչին կարող են դիմանալ ռուսները, և ինչին պատրաստ կլինի դիմանալ Եվրոպան»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Այս առնչությամբ նա մատնանշել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է շարունակեն պատրաստ լինել կրելու այն ծախսերը, որոնք կառաջանան Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով:

Ավելի վաղ Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել էր, որ Եվրամիությունն արդեն սկսել է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների հաջորդ՝ յոթերորդ փաթեթի վրա։ Նա նշել է, որ սահմանափակումները պետք է վերաբերվեն գազին, «որը Ռուսաստանը դեռ կարող է վաճառել» և SWIFT բանկային համակարգին։

Ներկայումս Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։ Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների նպատակը հարևան երկրի ապառազմականացումն է և նրա իշխանությունների ապաազգայնացումը։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։

Աշխարհում ԱՄՆ Ջո Բայդեն հակառուսական պատժամիջոցներ դիմակցություն մրցակցություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին