f

Անկախ

Երբ լսեցի Ջհանգիրյանի պարզաբանումները, իմ մոտ շատ հարցեր փարատվեցին. Բեքմեզյան


Քանի որ ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը մոնտաժված էր, ինչի մասին ասել է նաեւ Վարդազարյանը, ես իմ անունից նրան գրություն եմ ուղարկել, խնդրել եմ՝ տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Բեքմեզյանի կարծիքով՝ մոնտաժված տարբերակով եզրակացություն անելը պրոֆեսիոնալ չէ.

«Ձայնագրության վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել Ջհանգիրյանի հետ։ Ջհանգիրյանը մեզ տվել է որոշակի պարզաբանումներ, բայց չեմ կարող նշել՝ ինչ պարզաբանումներ, որովհետեւ հանդիպումը եղել է փակ։ Որոշվել է, որ Վարդազարյանի վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո ինքը կտա նաեւ հարցազրույց եւ կպարզաբանի այդ թեման։ Երբ լսեցի պարոն Ջհանգիրյանի կողմից արված պարզաբանումները, իմ մոտ շատ հարցեր փարատվեցին, բայց նման եզրակացություն հատնելու համար ես պետք է ամբողջական ձայնագրությունը լսեմ»։

ԲԴԽ անդամը նշեց, որ կար շատ խիստ մոնտաժված խոսակցության ձայնագրություն. «Որովհետեւ երբ խոսակցությունն այլ հունով էր գնում, ես նկատում էի, որ Վարդազարյանը  փոխում էր կամ անջատում։  Երբ մենք քննում էինք Վարդազարյանի լիազորությունների կասեցման հարցը ինչո՞ւ այդ ժամանակ խորհրդին չի ներկայացվել այդ ձայնագրությունը, որպեսզի դա լսեր խորհուրդը եւ հասկանար՝ ինչ է կատարվել»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին ասուլիսում հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են։ Որպես ապացույց նա հրապարակել էր իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը։

 

Գրիգոր Բեքմեզյան Գագիկ Ջհանգիրյան ձայնագրություն Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին