f

Անկախ

23 մլն ԵՊՀ-ից` «Փաշինյանի մեծարման երեկոյի» համար. կողքից ֆինանսավորողներ էլ են եղել․Oragir.news


Ինչպես հայտնի է, հունիսի 15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այդ միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դեսպաններ և այլք։ Հետագայում պարզվեց, որ միջոցառումը ավելի շատ Նիկոլ Փաշինյանին փառաբանելու համար է եղել, միջոցառման սկզբում նույնիսկ դրանից օրեր առաջ մահացած ռեկտոր Արամ Սիմոնյանի հիշատակը լռությամբ չեն հարգել։

Oragir.news-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը կազմակերպելու համար Հովհաննիսյանը դիմել է գործարարներին եւ գումարներ խնդրել։ Մենք ԵՊՀ ռեկտորին գրավոր հարցում էինք ուղարկել՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է կազմակերպվել այդ միջոցառումը, արդյոք գործարարները գումարներ նվիրաբերել են միջոցառման կազմակերպմար համար, եթե նվիրաբերել են, ապա իրե՞նց նախաձեռնությամբ, թե՞ ռեկտորի խնդրանք-դիմումով։ Հովհաննես Հովհաննիսյանը, ի պատասխան, նախ ներկայացրել է ԵՊՀ բյուջեից ծախսված գումարի չափը։

«2022 թ. հունիսի 15-ին Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ-ի ֆինանսական միջոցների և հրավիրյալ մի քանի գործընկեր-կազմակերպությունների աջակցության հաշվին: ԵՊՀ-ի կողմից ծախսված գումարի ընդհանուր չափը կազմել է 23 141 250 ՀՀ դրամ, որը նախատեսված է եղել ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվով: Միջոցառման կազմակերպիչն ընտրվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Միջոցառման հովանավոր-գործընկերների ցուցաբերած աջակցության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այդ կազմակերպություններից»,- պատասխանել է Հովհաննիսյանը։ Այսպիսով՝ ԵՊՀ ռեկտորը հաստատում է, որ օգնողներ էլ են եղել, իսկ թե որո՞նք են այդ կազմակերպությունները, ռեկտորը չի հայտնել։

 

հովհաննես Հովհաննիսյան ԵՊՀ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին