f

Անկախ

Սիրիայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է այն շրջան, որտեղ հայերը պայթուցիկների մաքրման ծրագիր են իրականացնում


Սույն թվականի hունիսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պավել Ռասսադինն այցելել է Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունը ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է:

Այցի ընթացքում «ՀԱՓԿ» ծրագրի ղեկավար պարոն Արկադի Տոնոյանը խորհրդականին ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև օրս իրականացված աշխատանքների արդյունքները։ 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 413 730 քմ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք։ Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն քմ գյուղատնտեսական հողատարածք։

Հյուրերն այցելել են աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին։

Դեսպանության Խորհրդականը և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավարը բարձր են գնահատել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հմուտ մասնագետների կատարած աշխատանքները։

Հայաստան Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին