Ուռուցքաբան Վորոբյովը խորհուրդ է տվել սննդակարգից բացառել պահածոյացված բանջարեղենը
Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյեմը մարդկանց կոչ է արել հրաժարվել թթու բանջարեղենից։ Այդ մասին հայտնում է Պետերբուրգյան օրագիր պորտալը։ Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետի խոսքով՝ ցանկացած թթու բանջարեղեն կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդու առողջությանը։ Մասնագետը վկայակոչում է մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ պահպանման ընթացքում գոյացած նյութերը կարող են հրահրել քաղցկեղի զարգացում։
«Վիճակագրորեն զգալի կապ կա մարինացված բանջարեղենի օգտագործման և կերակրափողի թիթեղաբջջային քաղցկեղի միջև»,- ասել է բժիշկը։
Ուռուցքաբանի խոսքով՝ նման կոնսերվացիայի կանոնավոր օգտագործումը մոտ երկու անգամ մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները դեղամիջոց են հայտնաբերել, որը 50%-ով նվազեցնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը։