Փսիխոանալիզի մեջ կա երկու հիմնական դրդիչ ուժ՝ Լիբիդոն և Մորտիդոն. Լիբիդոն ստեղծարար հակումն է, որը շրջանառության մեջ է մտցրել Ֆրոյդն, իսկ Մորտիդոն՝ մահվան ու ինքնոչնչացման հակումը, նրա աշակերտ Պաուլ Ֆեդերնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Նույնը կարելի է ասել ոչ միայն անհատների, այլև ազգերի մասին: Ազգերը, որպես կոլեկտիվ անհատ, նույնպես կարող են այդ երկու հակումներին տրվել՝ Լիբիդոյին, կամ Մորտիդոյին:
Ստեղծարար ու Ինքնաոչնչացնող հակումները միաժամանակ առկա են լինում անձի, կամ Ազգի գործունեության դրդապատճառներում: Լիբիդոյի հաղթանակի պայմաններում ազգերը զարգանում են, նոր գաղափարներ են որդեգրում, նոր ձևեր են ընդունում, իսկ Մորտիդոյի՝ ինքնաոչնչացման գերակայության դեպքում բնազդորեն գնում են ինքնակործանման:
Մորտիդոն մեզ մոտ միշտ առկա էր, սակայն 90-ականներին ակնհայտ էր Լիբիդոյի առավելությունը, սակայն կոլեկտիվ գիտակցության խորքերում ուժ էր հավաքում Մորտիդոն, որի հաղթանակը տեսանք 2018-ին, Մահաբերի գլխավորությամբ:
Հիմա մենք Մորտիդոյի հաղթարշավի ականատեսն ենք ու ամեն օր ավելի են քայքայվում հանրային ինստիտուտները, բարոյական ավանդույթներն, ամեն օր թափվող նորանոր արյան պայմաններում ու դա ռացիոնալ մտքի դաշտում հասկանալն արդեն չի ստացվի»։