f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. ԲԴԽ անդամ Բեքմեզյանը քրեաիրավական տարր չի տեսնում աղմկահարույց ձայնագրությունում


Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ նախաձեռնած ԲԴԽ երեք գիտնական-անդամներից Գրիգոր Բեքմեզյանը նոր էր միացրել ու լսում Վարդազարյանի՝ այսօր հրապարակած սկանդալային ձայնագրությունը։ Դրանում, հիշեցնենք, նա զրուցում է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ, որտեղ վերջինս հայհոյախառը արտահայտություններ է թույլ տալիս Ռոբերտ Քոչարյանի հասցեին և ոչ միայն։


Երբ մենք զանգահարեցինք, Բեքմեզյանը մոտ 15 րոպե տևողությամբ ձայնագրության 7-րդ րոպեին էր հասել, բայց նրա համար արդեն պարզ էր՝ ինչի մասին է խոսքը, և ամբողջությամբ լսելուց հետո էլի՝ նրա վերաբերմունքն ու պատասխանը չէր փոխվելու։


Իսկ նրա վերաբերմունքը տվյալ ձայնագարության վերաբերյալ հետևյալն է․ «Քանի որ իմ ձայնագրությունը չի, մասնավոր խոսակցության ձայնագրություն է, ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, միայն կարող են ձայնագրության մասնակիցները դրա հետ կապված՝ ինչ-որ բան ասել։ Իսկ ինչ վերաբերում է իրավական գնահատականներին, կարծում եմ՝ Խորհուրդը կլսի և կորոշի՝ պե՞տք է իրավական գնահատական տալ, թե՞ ոչ։ Ես չեմ կարող հիմա խորհրդի անունից ինչ-որ բան ասել»։

-Քննարկման առարկա դառնալո՞ւ է այդ ձայնագրությունը։


-Միանշանակ, մենք մեր մեջ կքննարկենք, ու ինչ որոշում կայացնենք՝ բոլորդ կիմանաք։

-Իսկ նմանատիպ ձայնագրությունը որևէ իրավական ընթացակարգ ենթադրո՞ւմ է ձայնագրությանը մասնակից սուբյեկտների նկատմամբ։

-Չեմ կարող ասել, որովհետև նախ ես քրեական իրավունքի էդքան մեծ մասնագետ չեմ, որ ինչ-որ խորհուրդ տամ էդ ձայնագրության հետ կապված, բայց ինչքան որ լսել եմ, ճիշտն ասած՝ հատկապես ինչ-որ քրեաիրավական տարր դրանում չեմ տեսել։ 

-Այդ ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն, օրինակ, հայհոյում է Ռոբերտ Քոչարյանին, ասում է՝ «իմ վզին դրած է, ես դա պիտի անեմ» և այլն, դրանց մեջ որևէ խնդիր չե՞ք տեսնում։

-Կարծում եմ՝ էդ մասով արդեն պետք է պարոն Ջհանգիրյանի հետ խոսել, որովհետև ինքն է ասել, ինչ որ ասել է, ես չեմ կարող կարծիք հայտնել, մանավանդ, եթե հետագայում կարող է ինչ-որ այլ իրավական գործողություններ լինեն, որպես Խորհրդի անդամ՝ ես պարտավոր եմ օբյեկտիվ լինել, դրա համար կարծիք ասելու իրավունք չունեմ։

-Ի դեպ, Ջհանգիրյանը նաև հայհոյանքով է արտահայտվում ԲԴԽ-ի հասցեին՝ որպես կառույցի, որտեղ նաև Դուք եք աշխատում, Ձեզ համար ընդունելի՞ է դա։ 

-Էլի եմ ասում՝ մասնավոր խոսակցությունը մեկնաբանելու որևէ նպատակ չունեմ։ Եթե ես խնդիր տեսնեմ պարոն Ջհանգիրյանի ասածների մեջ, ես նրա հետ կխոսեմ այդ մասին։

-Ի դեպ, Դուք այն երեք դատավորներից մեկն եք, որ Վարդազարյանի դեմ վարույթ եք նախաձեռնել, ու ստացվում է, որ միաժամանակ Դուք և՛ որպես հայցվոր եք հանդես գալիս, և՛ որպես դատավոր։ Սա ինչպե՞ս կբացատրեք։

-Օրենքի կարգավորումն է, մենք պարտավոր ենք առաջնորդվել օրենքով, էնպես որ, մենք որևէ խնդիր էս պահին չենք տեսնում։ 

-Դուք նորմա՞լ եք գնահատում, որ հայցվորը նաև դատավոր է։

-Դե, գիտե՞ք ինչ, Սահմանադրական դատարանում էլ է նույն սկզբունքը գործում, մեր նման մարմինների դեպքում նման ընդունված կարգ կա։ Իսկ նորմալ է, թե ոչ, ես իմ վերաբերմունքը ժամանակին դեռևս Հայկ Հովհաննիսյանի գործով եմ արտահայտել, էն ժամանակ Խորհուրդը դիմել էր Սահմանադրական դատարանին, բյաց ՍԴ-ն այդ մասով որևէ որոշում չտվեց՝ հետ վերադարձնելով դիմումը, դրա համար նորից այդ խնդիրը քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում։

-Օրենքի բաց չկա՞ այդ առումով։

-Իմ կարծիքով՝ չկա, քանի որ այլ տարբերակ չկա Խորհրդի անդամների նկատմամբ վարույթ հարուցելու այս պահի դրությամբ։

 

Գրիգոր Բեքմեզյան Գագիկ Ջհանգիրյան ձայնագրություն հարցազրույց Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին