f

Անկախ

«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, դե ձեզ տեսնեմ, հարուցեք վարույթ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ». Ռուբեն Վարդազարյան․168 ժամ


Իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ 1.5 տարի առաջվա սկանդալային ձայնագրության՝ 14 րոպեանոց հատվածի հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 

Նա անդրադարձավ նաև իր հայտնի՝ «Ջհանգիրյան, ես մերժում եմ քո առաջարկը» գրառման շարժառիթին:

«Եթե մինչև այն օրվա ժամը 12:00-ն, երբ ես մերժումը հրապարակեցի, ես հրաժարական եմ տալիս, ապա վերադառնում եմ, դառնում ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինում»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

 

Վերջինս նկատեց՝ ինքը հասկացել է՝ ինչո՞ւ են ուզում իրենից ազատվել:

«Ես կտրականապես դեմ եմ, որպեսզի դատարանները կատարեն քաղաքական պատվերներ: Ես միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների ու այն սուբյեկտների միջև, որոնք փորձում են դատարանների վրա ճնշում գործադրել: Իմ խորին համոզմամբ՝ միակ ելքն այն է, որ դատարաններն ապաքաղաքական լինեն: Այդ իսկ պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը, ընդդիմությանը կամ հասարակական կազմակերպություններին»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Հարցին՝ ըստ իրեն՝ Ջհանգիրյանը սոսկ կատարո՞ղ է, թե՞ շահագրգռվածություն ունի, Ռուբեն Վարդազարյանը պատասխանում է՝ ինքը վստահ է՝ շատ բաներ կազմակերպված են անձամբ Գագիկ Ջհանգիրյանի կողմից:

«Դուք էլ լսեցիք՝ վերջինս կառավարում է դատախազության որոշակի գործողությունները, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  գործողությունները»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Նա նկատեց նաև՝ նշված հանդիպումը կազմակերպել է իր լավ ընկեր, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:

«Ստեփան Միքայելյանն ասաց՝ լարվածությունը թուլացնելու համար պետք է հանդիպել և խոսել: Իսկ ես քանի որ գիտեի, որ հանդիպելու եմ մի մարդու հետ, ով բացարձակ կարմիր գիծ չունի, ես խնդրեցի իմ ընկերներին, ովքեր տվեցին ինձ մի սարք, որով և ձայնագրել եմ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ  այդ զրույցից հետո դեռևս մոտ 1.5 ամիս ինքը պաշտոնավարել է:

Արամ Օրբելյանը նշեց, որ ինքնին իր կատարած ձայնագրության համար Ռուբեն Վարդազարյանը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, քանի որ ինքը զրույցի մասնակիցներից մեկն է: Այլ հարց է դրա օգտագործման թույլատրելիությունը, որը պետք է քննարկվի:

Ռուբեն Վարդազարյանը դիմեց նաև իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած հանձնախմբի անդամներին:

«Լիպարիտ Մելիքջանյան, Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, տեսաք, որ ակնհայտ քաղաքականացված անձ է Ջհանգիրյանը, հստակ ասաց՝ իր ինչի՞ն են պետք այս ամենը: Դե ձեզ տեսնեմ, հարուցեք կարգապահական վարույթ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Աղբյուրը՝168 ժամ

Ռուբեն Վարդազարյան Գագիկ Ջհանգիրյան ԲԴԽ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին