f

Անկախ

Դավիթ Հովհաննիսյան․ «Ուրախ եմ և հպարտ, որ բարձրացրել եմ եռագույնը միջազգային ասպարեզում»


Ալբանիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և  չեմպիոնի կոչումը նվաճեց  հեռանկարային մարզիկ Դավիթ Հովհաննիսյանը:

Հայ մարզիկը տարբեր մրցաշարերում և առաջնություններում բազմիցս է եռագույնը ծածանել ամենաբարձր կետերում, սակայն այս հաղթանակն առանձնահատուկ էր նրանով, որ  առաջինն էր մեծահասակների պայքարում։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություներով՝ խոսելով հաղթանակի կարևորության և սպորտում հաջողության հասնելու գրավականի մասին։


-Շնորհավորում ենք աշխարհամասի ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Մրցաշարին նախապատրաստվել եմ հավաքականի հետ միասին՝ մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Նպատակային և արդյունավետ մարզումներով հագեցած նախապատրաստական փուլ ենք անցել։ Լիարժեք պատրաստ, բարձր տրամադրությամբ, մարտական ոգով մեկնեցինք Ալբանիա։


-Երկամարտում հաղթեցիք 377 կգ արդյունքով․ մրցաշարի ընթացքի, մրցակիցների Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Ամեն բան ընթացավ ըստ պլանավորածի։ Մրցակիցներս բոլորն էլ պատրաստված մարզիկների էին։ Ուրախ եմ, որ Արա Աղանյանը հաջող հանդես եկավ և արծաթե  մեդալ նվաճեց։ Նրա առաջին մրցումն էր մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում, մաղթում եմ նրան նորանոր հաջողություններ։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Սպորտում հաջողության հասնելու համար հարկավոր է քրտնաջան աշխատանք և նվիրվածություն։ Ճիշտ ուղղորդված մարզումներն անչափ կարևոր են արդյունքի հասնելու համար։


-Ի՞նչ եք զգում երբ այս դժվար ժամանկահատվածում միջազգային ասպարեզում ներկայացնում եք Հայաստանը, երբ հաղթում եք, վեր է խոյանում եռագույնը։
- Կա պատասխանատվություն։ Մեծ պատիվ է հանդես գալ միջազգային ասպարեզում՝ ներկայացնելով Հայաստանը։  Մենք՝ մարզիկներս, ամեն բան անում ենք հաջող հանդես գալու համար։ Ես ուրախ եմ և հպարտ, որ եռագույնը բարձրացրել եմ, կանգ չեմ առնելու, բոլոր ուժերս ներդնելու եմ հետագայում էլ նորանոր հաղթանակներ տոնելու, եռագույնը միշտ ամենաբարձր դիրքերում ծածանելու և աշխարհին հայի գոյության ու ուժի մասին պատմելու համար։ Պետք է  աշխարհին ցույց տանք, որ ուժեղն ենք և հզոր։ Առաջիկայում աշխարհի առաջնությունն է, նոր ուժով ու ոգևորվածությամբ նախապատարաստվելու եմ այդ կարևոր ստուգատեսին՝ կրկին հաջող հանդես գալու և երկրիս պատիվը բարձր պահելու նպատակով։

Սպորտ Ծանրամարտ ոսկե մեդալ Դավիթ Հովհաննիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Ավելին
Ավելին