f

Անկախ

Կուզեի Մուկուչյանի գաղտնիքը լիներ, այլ ոչ աղետ


Ընդամենը 1 տարվա ընթացում, 2021-2022 թվականներին Սյունիքի մարզում ընտրական տարիքի քաղաքացիները թիվը նվազել է ավելի քան 12 հազարով:

2021 թվականի Աժ ընտրություններին Սյունիքի մարզում ընտրողների ընդհանուր ցուցակային թիվը կազմել է 109749, քվեարկության մասնակիցների թիվը՝ 66145: Հիշեցնեմ, որ ընտրությունները հունիս ամսին էին: Հոկտեմբերից մարզի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել: Հիմա ուշադրություն, որովհետև ստորև ներկայացվող տվյալները կարող են հիմք հանդիսանալ քրեաիրավական գործընթաց սկսելու համար, բայց ամեն պարագայում ուղղակի ահասարսարսուռ վիճակագրություն են:

Եվ այսպես, Գորիս համայնքում 2021 թվականի Աժ ընտրություններին ընտրողների ցուցակային թիվը եղել է 23582, մասնակիցների թիվը՝ 13466, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններին, այսինքն՝ ընդամենը ամիսներ անց, ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 20727, մասնակիցների թիվը՝ 10399: Այսպիսով, ընտրողների ընդհանուր ցուցակային թիվը նվազել է 2855, իսկ մասնակիցների թիվը՝ 3067 ընտրողներով:

Կապան համայնքում Աժ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը՝ 35947, մասնակիցների թիվը՝ 22078: Ամիսներ անց, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 31673, մասնակիցների թիվը՝ 20087, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թիվը նվազել է 4274, իսկ մասնակիցների թիվը՝ 1991 ընտրողներով:

Մեղրի համայնքում Աժ ընտրություններին ընտրողների ցուցակային ընդհանուր թիվը՝ 9998, մասնակիցների թիվը՝ 6607, ամիսներ անց, հոկտեմբերի 17-ին, ընտորղների ընդհանուր թիվը՝ 8595, մասնակիցների թիվը՝ 5098, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թիվը նվազել է 1403, իսկ մասնակիցների թիվը՝ 1509 ընտրողներով:

Տաթև համայնքում ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը՝ 4489, մասնակիցների թիվը՝ 2506, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում՝ ընտրողների ընդհանուր թիվը՝ 4173, մասնակիցների թիվը՝ 26013, այսինքն՝ ընտրողների ցուցակային թիվը նվազել է 316, իսկ մասնակիցների թիվն ավելացել է 107 ընտրողներով:

Տեղ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը Աժ ընտրություններին կազմել է 4051, իսկ մասնակիցների թիվը՝ 2380, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին՝ ընտրողների ընդհանուր թիվը՝ 3890, մասնակիցների թիվը՝ 2359, այսինքն՝ ցուցակային թիվը նվազել է 161, իսկ մասնակիցների թիվը՝ 21 ընտրողներով:

Քաջարան համայնքում ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 6542, մասնակիցների թիվը՝ 5120, Սիսիան և Գորայք համայնքներում միասին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 25140, իսկ մասնակիցների թիվը՝ 13998: Հատկանշական է, որ այս տարվա սեպտեմբերին նախանշված, Գորայք համայնքի հետ միավորման արդյունքում խոշորացող Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններին ընտրողների ցուցակային թիվը պակաս է լինելու 25 հազարի շեմից երկու հազարից ավելի ընտրողներով, այսինքն՝ համայնքի ավագանին ունենալու է ոչ թե 27, այլ 21 անդամ: Ավագանու նախորդող տարիների փորձի հիման վրա կարելի է պնդել, որ 21-ն էլ է շատ-շատ Սիսիանում, որտեղ գուցե ընդհանրապես ավագանու կարիք չկա, բայց խնդիրն այդ չէ ամենևին:

Ի՞նչ է ստացվում, 2021 թվականի հունիսի ԱԺ ընտրություններից հետո Սյունիքի մարզում ընտրողների ցուցակային ընդհանուր թիվը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 12 հազարով:

12 հազար ընտրական տարիքի քաղաքացիների թիվը Սյունիքում՝ նվազումը մեկ տարվա՝ 2021-2022 թվականների ընթացքում:

Վստահ եմ, ընդդիմախոսները կհակադարձեն, թե ՏԻՄ ընտրություններին բանակը չի մասնակցում՝ շատ լավ իմանալով, որ նշածս թվային տարբերությունը որևէ կերպ հնարավոր չէ բացատրել այդ հանգամանքով: Իհարկե, ԱԺ ընտրություններին Սյունիքի մարզում են քվեարկել մեծ թվով ոստիկաններ, ինչն, ի դեպ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, թե ինչո՞ւ է Սյունիքում ծառայություն իրականացնող ոստիկանները թիվն էականորեն ավել եղել այլ մարզերի համեմատությամբ: Գուցե այն պատճառով, որ իշխանությանն ամեն գնով Սյունիքում վճռական հաղթանակ էր պետք տեղի համայնքապետերի դաշինքի նկատմամբ: Ամեն գնով գինն իր հերթին մեկնաբանելի է, ի դեպ:

Էլեկտորալ հաղթանակով և Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը պարտավոր է հոդաբաշխ ու հիմանավոր բացատրություն ներկայացնել վերոնշյալ փաստերի հիմքով, այլապես Մուկուչյանի գաղտնիքը այլևս միայն Մուկուչյանինը չի լինելու:

Սպասում ենք պաշտոնական արձագանքի, իսկ իրենց քաղաքական կուսակցություններ համարող միավորներին, որոնք 2021 թվականի հունիսին մասնակցել են ԱԺ ընտրություններին, կոչ անում գործնականորեն ապացուցել, որ իսկապես կուսակցություններ են, այլ ոչ բուտաֆորիաներ:

Այդուհանդերձ, իմ և, կարծում եմ, բոլորիս գլխավոր մտահոգությունը նույնիսկ այդ պարագայում այլ է: Խնդրում, կոչ եմ անում, պահանջում եմ մեկնաբանել Սյունիքում ընտրողների թվաքանակի, այսինքն՝ բնակչության ահասարսուռ նվազումը փաստող այս վիճակագրությունը: Սա աղետ է:

Վարդան Բալյանի ՖԲ գրառումը

խմբագրի ընտրանի Վարդան Բալյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ բնակչություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին