f

Անկախ

Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացման իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը իր տարածքում բնակվող հայերին որևէ կարգավիճակ չի տալու


Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի բացման իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը իր տարածքում բնակվող հայերին որևէ կարգավիճակ չի տալու, Արցախին կարգավիճակ տրամադրելու հայկական կողմի հայտարարությունները՝ մեր ընդդիմության, թե իշխանության կողմից, դիտարկում է որպես տարածքային պահանջներ ուղղված Ադրբեջանին: Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը, մեջբերում եմ համարյա բառացի.

-...եթե հայկական կողմը չհստակեցնի կարգավիճակի մասին իր հայտարարությունը, Ադրբեջանը ստիպված կլինի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին և պահանջել առանձին կարգավիճակ Զանգեզուրում բնակված ադրբեջանցիների համար:

Իսկ մեր մոտ բոլորը կարծես ձուկ են դարձել, լեզուները կուլ են տվել կամ տեղավորել մարմնի հետևի մասում: Մարդը բաց տեքստով ասում է, որ կա քննարկում կամ գուցե պայմանավորվածություն Զանգեզուրից ՙբռնագաղթված ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների՚ իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի մասին: Ավելին, արցախահայությանը հնարավոր ցանկացած կարգավիճակի տրամադրման համար նախապայման հայտարարում Զանգեզուրի ադրբեջանցիներին համարժեք կարգավիճակի և իրավունքների տրամադրումը: Մի քանի օր առաջ էլ հայտարարել էր, թե Զանգեզուրի միջանցքի հարցը Ադրբեջանի համար սկզբունքի հարց է, առանց միջանց խաղաղություն չի լինելու:

Ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է մեր սկզբունքը, ինչքա՞ն կարելի է կռանալ, փախչել, վիզ ծռել մի լկստված հայվանի առաջ: Ինչ էլ համաձայնեք ստորագրել, ինչ պայմանով էլ համաձայնեք, միևնույնն է, պատերազմը մեզ պարտադրվելու է անխուսափելիորեն:

2017 թվականին Աժ ընտրություններից հետո հրապարակավ զգուշացրեցի համատարած փողով քվեարկողներին, որ այդ փողով դագաղներ են գնում իրենց ու մեր երեխաների համար, բայց փող բաժանողներն ու վերցնողները 85 տոկոսով հաղթեցին: Ընդամենը երեք տարի անց մահագույժ կանխագուշակությունը, ցավոք, իրականություն դարձավ, բայց ոչ մեկ իրեն մեղավոր չզգաց ու չի զգում:

Ներկա անտարբերությամբ, որ իրականում անողնաշար անսկզբունքայնություն է, վաղը հատուցելու ենք բազմակի ավելի զոհով, քան 2020 թվականին:

Վարդան Բալյանի ՖԲ գրառումը

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Իլհամ Ալիև Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին