Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք իրեն չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Պուտինն ինձ երբեք չի խնդրել՝ արի, Ուկրաինայում ինչ-որ մեկին թրջիր և այլն», - ԲելՏԱ-ն մեջբերում է նրա խոսքերը։
Բելառուսի ղեկավարը հավելել է, որ Արևմուտքը կցանկանար Մինսկին ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ։
«Բայց նրանք մեզ մղում են այս հակամարտության մեջ, որպեսզի գործ ունենանք թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի հետ և կառուցեն Սանկտ Պետերբուրգից Ռոստով առաջնագիծ։ Որպեսզի չլինի այս բելառուսական պատշգամբը, ինչպես նրանք են ասում»,- ընդգծել է նա։
Լուկաշենկոն նաև նախազգուշացրել է Կիևին ռուսական քաղաքների վրա հնարավոր հարձակումներից։ Նրա կարծիքով՝ այս դեպքում Մոսկվան կարող է նոր մակարդակի զենք կիրառել։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկություն չունի գրավել Ուկրաինան։