f

Անկախ

«Հրապարակ». Համբարձում Մաթեւոսյանն Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կամոք փոխվարչապետի աթոռին նստող Համբարձում Մաթեւոսյանը հունիսի 9-ին որոշել է (9 հունիսի 2022, որոշում 403-Ա) բարեգործական որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Սա նշանակում է, որ Աննա Հակոբյանն օգտվելու է «Բարեգործության մասին» օրենքի 16-րդ հոդվածից եւ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններ է ստանալու:

Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձեւավորել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ եւ Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

Մինչ մագիստրատուրայի ընդունելության մեկնարկը, ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով, կազմակերպվելու են օլիմպիադա, գիտաժողով, ամառային դպրոց, որտեղ ուսանողները կունկնդրեն ինտերակտիվ դասախոսություններ: Ծրագիրը 2022 թ․ հունիսից մինչեւ 2024-ի հունիս է իրականացվելու: Համբարձում Մաթեւոսյանը դարձյալ բացառություն է արել Աննա Հակոբյանին:

«Քվանտա» ծրագրում նշված չէ, թե քանի մարդ է ներգրավվելու, ինչը չի խանգարել, որ Աննա Հակոբյանը գրի, թե տպագրական ծառայությունների (դիպլոմներ, պայուսակներ, գլխարկներ, շապիկներ, կրծքանշաններ) եւ գրենական պիտույքների վրա ծախսելու է 2,6 միլիոն դրամ, իսկ հյուրանոցային ծառայությունների վրա՝ 11,5 միլիոն: Եթե չգիտես, թե քանի մարդ է քո ամառային դպրոցին մասնակցելու, ինչպե՞ս ես որոշում, թե քանի գրիչ կամ կրծքանշան գնես, հյուրանոցի քանի համար պատվիրես:

Համբարձում Մաթեւոսյանը որոշել է, որ Աննա Հակոբյանը պետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի: Նախ՝ հայտնի է, որ Աննա Հակոբյանը մշտապես կիսատ-պռատ հաշվետվություններ է կազմում կամ ընդհանրապես չի ասում իր ծախսերի մասին՝ դոնորների ցանկն էլ երբեմն չի գաղտնազերծում: Եթե այս անգամ ասի, ինչպե՞ս են ստուգելու:

Եթե չի ասել՝ քանի հոգի է մասնակցելու ծրագրին, ո՞ նց են ստուգելու հետո ներկայացված թվերի հավաստիությունը: Սա վերջին մեկ ամսում Աննա Հակոբյանին «քաղցր աչքով մտիկ անելու»՝ անորոշ տվյալներով ու միլիոնների հասնող բյուջեով ծրագիր հաստատելու արդեն երկրորդ դեպքն է: Վարչապետի կինը խոստացել է Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ կազմակերպել, ծախսել 39,02 միլիոն դրամ:

Բայց, ինչպեսեւ «Քվանտա» ծրագիրը, նշված չէ, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին: Կրկին արձանագրենք, որ Համբարձում Մաթեւոսյանն այլ կազմակերպությունների ծրագրերը բարեգործական է որակում բացառապես հստակ թվերի դեպքում՝ այսքան շահառու, այսքան սնունդ կամ այսքան բժշկական պարագա եւ այլն: Աննա Հակոբյանը միակն է, ում համար Համբարձում Մաթեւոսյանը կայացնում է նման որոշումներ: Համբարձում Մաթեւոսյանը գուցե Աննա Հակոբյանի ոսկե ձկնի՞կն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Համբարձում Մաթևոսյան Աննա Հակոբյան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին