f

Անկախ

Կամո Ունանյան․ «Ինձ համար ամենակարևորն ազգիս պատիվը բարձր պահելն է»


Հունիսի 10-12-ը Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացած օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ փայլեց և, տպավորիչ հաղթանակներ տոնելով, 5-րդ անգամ աշխարհամասի ուժեղագույնի տիտղոսը նվաճեց հայազգի Կամո Ունանյանը։ 
Թրև հայ մարզիկը Խորվաթիա էր մեկնել մեջքի լուրջ վնասվածքով, սակայն նրան ոչինչ չխանգարեց խոսքը գործ դարձնելու ճանապարհին․ ոսկե մեդալը ուղևորվեց Հայաստան։ 
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ նշելով որ ցանկացած մրցաշարի մասնակցում է միայն ու միայն ոսկե մեդալ նվաճելու և հայ ազգի պատիվը բարձր պահելու նպատակով։


-Շնորհավորում ենք հաղթական մենամարտերի և ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ ԵԱ-ին սկսել եմ նախապատրաստվել ապրիլից՝ անցնելով մարզումներիս հիմնական փուլը՝ մարզասրահ, վազք, լողավազան։ Այդ ընթացքում կտրվեցի ամեն ինչից՝ շաբաթը 6 անգամ մարզումներ անցկացնելով՝ ֆիզիկական, արագաուժային, տակտիկատեխնիկական։ Նշեմ նաև ամենակարևորը՝  ռեժիմի պահպանումը, որին պետք է հետևի յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, ինչն էլ  բերում է դրական արդյունքի։ Նշոմ, որ հաջողություններ լինում են այն ժամանակ, երբ կտրվում ես ամեն ինչից։ Շատերն այսօր մազրվում են վիդեոներ, ուղիղ եթերներ անելու համար՝ պարապմունքի հիմնական մասը տրամադրելով PR-ին, ինձ հետ նման բան չի կարող լինել,մ  ես նման բաներին ուշադրություն չեմ դրաձնում։ Երբ մրցաշարերի եմ նախապատրաստում, մաքսիմալ կենտրոնանում եմ  մարզումներիս վրա։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Խորվաթիա։
-Գնում էի ոսկու հետևից, չնայած որ ունեի մեջքի լուրջ խնդիր, բայց դեղերով սրսկումներով փորձում էինք ցավազրկել, որպեսզի մրցումների ժամանակ զգացնել չտա։ Վաղուց և միշտ ասել եմ՝ ինձ համար արծաթը կամ բրոնզը հաջողություն չեն, ձախողում են, իմ նպատակը ոսկին է։


-4 մենամարտ անցկացրիք՝ մեկը մյուսից տպավորիչ ու հաղթական․ Ձեր մրցակիցների, առաջնության ընթացքի մասին ի՞նչ կասեք։
-Տպավորիչ մարտեր եղան նաև մրցակիցներիս շնորհիվ։ Հակառակորդներս բոլորն էլ լավ պատրաստված էին,  իրենց մաքսիմալն արեցին, միայն դրականը կարող եմ ասել։ Հատկապես Անգլիայի ներկայացուցչի հետ մարտը բավական թեժ ատցվեց՝ 6։3 հաղթեցի։ Այսպիսի մրցաշարերին վատ մարզիկներ չեն լինում։


-Եվրոպայի առաջնութան 5-ակի չեմպիոն, ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը և ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
-Սպորտային օլիմպիական կարատեի վարկածով հերթական՝ 5-րդ ոսկե մեդալը տվեց նոր ստիմուլ,  որ հասկանամ՝տարիները ոչինչ չեն ասում,  քրտնաջան աշխատանքը, նպատակասլացությունը, ամենակարևորն են, որ կարող են բերել դրական արդյունքի, ինչը փաստ է, ոչ միայն իմ դեպքում, այլև բոլոր մարզիկների։ Սպորտում հաջողության հասնելու համար պետք է ունենալ կամքի ուժ, պահպանել ռեժիմ, չշեղվել ճանապարհից, գովազդով չտարվել ու շարժվել առաջ։ Եթե ունես նպատակ, պետք է ամեն բան անես ու հասնես դրան։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում, ներկայացնելով Հայաստանը, հաղթում եք, վեր է խոյանում հայոց եռագույնը։
-Բառերով դժվար է նկարագրել։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ պարգևում եմ մեծ ուրախություն իմ ազգին, իմ հարազատներին, բարձրացնում եմ եռագույնը, բարձր եմ պահում իմ ազգի պատիվը։ Իմ ընկերները, հարազատները, հայրենակիցներս ուրախանում են իմ հաջողություներով։ Զարմանալի թող չհնչի, բայց կան նաև մարդիկ, որոնք այս ամենից նեղվում են, ես դրանից ավելի եմ ուժեղանում, մեծ բավարարվածություն եմ զգում։ Ամեն ինչ անելու եմ, որ հետագայում էլ իմ հաղթանակներով  հարազատներս, կամեցողները ուրախանան, իսկ չկամեցողները՝ տխրեն ու նախանձեն։


-Առաջնոթյանը մասնակցեցիք մեջքի վնասվածքով՝ վտանգելով սեփական առողջությունը, մարզական նվաճումը կարևորելով առավել, գնացիք մինչև վերջ՝ արժանանալով հաղթողի կոչմանը։ Այժմ վիրահատության եք ենթարկվել, շուտափույթ ապաքինում ենք մաղթում։
-Շնորհակալ եմ։ Պրոֆեսիոնալ սպորտում չես կարող ռիսկի չդիմել, չզոհաբերել։ Քրտաջան աշխատել էի մի քանի ամիս, ինձ համար շատ կարևոր էր մասնակցել Եվրոպայի առաջնությանը։ Յուրաքանչյուր կամքի ուժ ունեցող մարզիկի համար կարևոր են երկրի պատիվն ու հաղթանակը, իսկ պետական աջակցությունը, պարգևները 10-երորդական պլան են մղվում։  Եղել են այլ մրցաշարեր, որտեղ վնասվածքներ եմ ստացել, կոտրել եմ ձեռքս, ոտքի վնասվածքով հաղթել եմ մարտը ու շարունակել պայքարը՝ անկախ ելքից  հոգումս հանգիստ լինելով, որ ամեն ինչ արել եմ արդյունքի հասնելու համար։ Այդպես լինելու է միշտ։ 

 

Կամո Ունանյան Սպորտ Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ կարատե հարցազրույց խմբագրի ընտրանի

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին