f

Անկախ

«Փաստ». Իշխանությունն այս մարդկանց տվել է փող, բիզնես և... երջանկություն


«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թ. իշխանափոխությունից կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ հրապարակվել գործող իշխանությունների հետ առնչություն ունեցող անձանց բիզնես «հաջողությունների» մասին: Դրանք գնալով ավելի մեծ թափ ստացան: Օրինակ՝ վերջերս գրվեց, որ օրեր առաջ Իջևանում բացվել է Նիկոլ Փաշինյանի քավորի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանը։

Այս երկհարկ ռեստորանն, ի դեպ, սկսել են կառուցել 2018 թ. իշխանափոխությունից հետո։ Մամուլը հրապարակեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձից գնում» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Միայն այս տարի արդեն ավելի քան 22 մլն դրամի պայմանագիր է կնքվել։ Եվ դարձյալ, ըստ ԶԼՄ-ների, այս ընկերության հետ պետական մարմինները ակտիվ սկսել են պայմանագրեր կնքել հատկապես 2018 թվականի մայիսից հետո։ ԶԼՄ-ները նաև տեղեկացրեցին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը պետական մարմիններից առանց մրցույթի խոշոր պատվերներ է ստանում: Մամուլը վերջերս էլ գրեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, վերջին 1 տարում միանգամից 4 ընկերության տնօրեն է նշանակվել։ Եվ այլն, և այլն... Սրանք ընդամենը մի քանի «թարմ» օրինակներ են բազմաթիվ այլ արձանագրումներից։ Քիչ չեն հրապարակումները, թե ինչպիսի սրընթաց աճ են ապրել քպականների եկամուտները, ինչ ճոխ գնումներ են կատարել այս մի քանի տարվա ընթացքում, ինչի մասին նույնիսկ երազել չէին կարող...

Այս մարդիկ իշխանության են եկել ժողովրդին բարեկեցություն, արդարություն բերելու, «նախկինների» արատավոր բարքերը վերացնելու և նման այլ խոստումներով: Բայց ստացվում է՝ իրականում իշխանությունն իրենց է բերել փող, անձնական և բիզնես հաջողություններ ու... մեծ երջանկություն։ Հարց է՝ նրանք կունենայի՞ն այս ամենը, եթե չլինեին իշխանավոր, կամ իրենց հարազատը, ընկերը չլիներ բարձրաստիճան պաշտոնյա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ Հասարակություն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին