f

Անկախ

Շոտլանդիան պահանջում է անկախության նոր հանրաքվե անցկացնել


Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ իր տարածաշրջանը կրկին ցանկանում է Մեծ Բրիտանիայից անկախության  ձեռք բերելու հանրաքվե անցկացնելու իրավունք ստանալ: Այդ մասին հայտնում է Շոտլանդիայի կառավարության կայքը։ Գրում է Gazeta.ru-ն։

 «Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ժամանակն է ներկայացնելու այլ և ավելի լավ հայեցակարգ: Ժամանակն է խոսել, թե ինչպես Շոտլանդիան դարձնել ավելի հարուստ և արդար: Ժամանակն է խոսել անկախության մասին, իսկ հետո ընտրություն կատարել»,- ասել է Սթարջենը։ Շոտլանդիայի Կանաչների նախարար Պատրիկ Հարվին համաձայնել է՝ նշելով, որ Լոնդոնը հետ է պահում տարածաշրջանը բնապահպանական, սոցիալական և տնտեսական առումներով և չի մտածում Շոտլանդիայի ժողովրդի շահերի մասին։ Նշվում է, որ հունիսի 14-ին Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են «Կառուցում ենք նոր Շոտլանդիա» փաստաթղթերի շարքից առաջինը, որը համեմատում է Մեծ Բրիտանիան հյուսիսային Եվրոպայի մի շարք այլ պետությունների հետ՝ ոչ առաջինի օգտին։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը կտրականապես դեմ է նոր քվեարկության գաղափարին։ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 18-ին, որի արդյունքում հաղթանակ են տարել Միացյալ Թագավորությունից անջատվելու հակառակորդները (55% դեպի 45%)։ Անցյալ աշնանը Սթարջենն ասաց, որ երկրի կառավարությունը կվերադառնա ինքնիշխանության խնդրին, երբ ավարտվի COVID-19 համաճարակը: Նախկինում Սթարջենը հայտարարել էր, որ անկախություն ձեռք բերելուց հետո Շոտլանդիան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Աշխարհում Շոտլանդիա հանրաքվե Մեծ Բրիտանիա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին