f

Անկախ

Թերևս արդեն ժամանակն է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսել իրեն հասկանալի լեզվով


Թերևս արդեն ժամանակն է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ խոսել իրեն հասկանալի լեզվով: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Իլհամ Ալիևը պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում է, թե Հայաստանին պարտադրել է ստորագրել կապիտուլյացիոն ակտ և որ Արցախի խնդիրն այլևս լուծված է, հետևաբար, հատուկ կարգավիճակի հարց ընդհանրապես չի կարող քննարկվել: Նախ սկսենք նրանից, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը կազմել է Պուտինը, ինչի մասին վերջինս հրապարակային է ակնարկել հենց փաստաթուղթը ստորագրելիս: Ըստ որում, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախկին շրջանավարտ Իլհամ Ալիևը անուշադրության է մատնում մի կարևոր հանգամանք՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ինքն անձամբ ստորագրել է Ադրբեջանի գործող օրենսդրությանը, այդ թվում՝ Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ: Խոսենք փաստերով:

1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն Խորհրդի որոշումով ԼՂԻՄ-ը որպես վարչական միավոր վերացվել է: 1992 թվականի օգոստոսի 25-ին Գերագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ Մարտակերտի կամ այսպես կոչված Աղդարայի շրջանի մի քանի գյուղեր փոխանցվել են Թարթառի շրջանի վարչական կազմ, իսկ հոկտեմբերի 13-ին Մարտակերտի շրջանն ամբողջությամբ վերացվել է՝ 8 գյուղ ներառվել է Աղդամի, ևս 23 գյուղ Քելբաջարի շրջանների կազմերում: Դեռ մի կողմ թողնենք 1994 թվականին Բիշքեքում ստորագրված զինադադարի եռակողմ պայմանագիրը, անդրադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Հոդված 2-ով սահմանվում էր, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 20 Ադրբեջանին է փոխանցվում Աղդամի շրջանը, հոդված 6-ի համաձայն կոնկրետ ժամկետում՝ Քելբաջարի շրջանը: Պայմանագրի այս կետերն իրականացված են, Ադրբեջանը պաշտոնապես նախագահի մակարդակով հայտարարել է, որ նշված շրջաններն այլևս ամբողջությամբ ազատագրված են: Փաստ է, որ ներկայում ադրբեջանական վերահսկողության ներքո նշված շրջանների վարչական սահմանները սահմանված են մինչև 1992 թվականի օգոստոսի 25-ի Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով, այսինքն՝ առանց վերացված Մարտակերտի շրջանի՝ տարբեր շրջանների փոխանցված գյուղերի: Փաստորեն ի՞նչ է ստացվում՝ իրավա-սահմանադրական և օրենսդրական մակարդակում ԼՂԻՄ-ը վերացրած Ադրբեջանն ի դեմս իր նախագահի ստորագրում է մի փաստաթուղթ, որով պաշտոնապես ճանաչում է ԼՂԻՄ-ի վարչական սահմանները: Եթե այդպիսիք ճանաչված չլինեին, ապա Ադրբեջանին պետք է հանձնվեին նաև վերացված Մարտակերտի շրջանի բոլոր այն գյուղերը, որոնք ներառվել են Թարթառի, Աղդամի և Քելբաջարի շրջանների կազմի մեջ:

Ու ընդհանրապես, արևմտամետի համազգեստով քողարկված նախկին ԿԳԲ-շնիկի տղան Մոսկվայի հետ գործարքի արդյունքում Արցախում, իսկ իր տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքում տեղակայել է ներկայում Արևմուտքի հետ հակամարտության կողմ Ռուսաստանի զինվորական համակազմ: Թերևս արժե հիշեցնել, որ ռուսական զորք Արցախում և արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված չէր, երբ այդ տարածքները վերահսկում էին հայկական զինված ուժերը: Այս հանագամանքին, ի դեպ, լավ կանեն ուշադրություն դարձնեն նաև մեր արևմտյան գործընկերները, ովքեր միամտորեն հայկական և ադրբեջանական իշխանությունների մեջ փնտրում են այսպես կոչված արևմտյան արժեքների կրողների:

Սխալ է մտածել, թե առաջիկա հայ-ադրբեջանական բանակցություններում մենք հարկադրված ենք համաձայնելու մեզ պարտադրվող ցանկացած զիջման: Բավական է Հայաստանը բանակցություններին ներկայանա ազգային իշխանությամբ, երկխոսության տոնայնությունը կտրուկ կփոխվի: Ադրբեջանի գահին հայտնվելու համար սեփական հոր գլուխն ուտելու հետ համակերպված Ալեքսանդր 1-ին ցարի ադրբեջանական կրկնօրինակը, ի դեպ, լավ կանի ծանոթանա իր տոհմածառին ու մտաբերի, թե ինչպե՞ս են կոչում արտամուսնական կապից ծնվածներին ժողովրդական լեզվով: Օգտակար կլինի հիշել նաև, որ իր երակներում ամենևին թուրքական արյուն չի խոսում, այլ Սիսիանի շրջանի երբեմնի բնակիչների քուրդ-հայկական արյուն:

Զանգեզուրի մասին շատ ես խոսում տղա, քո աստվածը մեր լեռներում անզոր է, հանգիստ վեր ընկիր տեղդ:

Նկարն ադրբեջանական սոցցանցային տիրույթից է, մենք կապ չունենք:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Իլհամ Ալիև Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին