Արդեն 15 օր է հորինված մեղադրանքով Հայկ Սարգսյանը պահվում է կալանքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա նաեւ հավելել է. «Կրկին բարձրացնում եմ նույն հարցը. ի՞նչ եղան Հայկի մասնակցությամբ խոստացված տեսանյութերը, չկան չէ՞, բա Հայկին կալանքի տանելուց հույսներդ ինչի՞ վրա էիք դրել, երեք մատնիչների՞…ասել ու էլի կրկնում եմ՝ մատնիչների տեղը բանտն է, որին այլընտրանք չկա…
Խաղաղությամբ առաջարկում եմ դադարեցնել այս խեղկատակությունն ու անհապաղ ազատել Հայկին արգելանքից»։