f

Անկախ

Վիշապաքաղի հաղթական միջանկյալ արդյունքների մասին


Այս տարի մայիսին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, քաղաքական էմիգրանտ Մոհամմադ Միրզալիի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցներից ոստիկանությունը ձերբակալել էր 4 հոգու՝ բոլորն ադրբեջանցի, ովքեր ծանր վնասվածքներ էին հասցրել տուժողին: Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնա, իմ հետևորդներին հիշեցնեմ, սակայն, որ մարտ ամսին նույն անձի նկատմամբ մեկ այլ հարձակման մասին գրել էի: Հիմա ներկայացնեմ այս ամենի կապը մեր կողմից իրականացվող Վիշապաքաղ գործողության հետ, որի արդյունքում, ինչպես տեղեկացրել էի, արդեն ունենք 17 ադրբեջանցիների Ֆրանսիայից արտաքսման մասին որոշումներ մարդատյացության ու, մասնավորապես, հայատյացության քարոզի մեղադրանքով:

Եվ այսպես, Միրզալիի վրա հարձակումը տեղավորվում էր նմանատիպ հանցագործությունների շարքի մեջ, որոնք, սակայն, քննվում էին առանձին և միավորված չէին մեկ քրեական գործի շրջանակներում: Բազմաթիվ իրավապաշտպաններ մինչ այդ բազմիցս հանդես էին եկել մեղադրանքներով ադրբեջանական իշխանությունների դեմ ու կոչ արել ֆրանսիական և եվրոպական այլ երկրների իրավապահներին հետաքննել դեպքերը փոխկապակցվածության համատեքստում: Ինչպես կասեր դասականը՝ զրո արդյունք: Ըստ որում, իրավապահները իսկապես չունեին հիմքեր բոլոր այդ դեպքերը մեկ ընդհանուր գործի շրջանակներում միավորելու համար: Մեր թիմի ուշադրությունը այսպիսի միջադեպերի հետ կապված պայմանավորված էր հանգամանքով, որ համարյա բոլոր դեպքերում դիտարկվում էր միտում ալիևյան ռեժիմի քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները կապելու 44-օրյա պատերազմի հետ՝ չնայած տուժողները իրենց ցուցմունքներում նշում էին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, խոսել են ադրբեջաներեն: Ոմանք հայկական հետքը մեկնաբանում էին այսպես կոչված Թարթառի գործի շրջանակներում: Հիշեցնեմ, անկարգությունների ժամանակ զոհվել էին 11 մարդ, իսկ 25 հոգի դատարանի որոշումով դատապարտվել էին մինչև 20 տարի բանտարկության Հայաստանի օգտի լրտեսական գործունեության մեջ ներգրավվածության հիմքով:

Ու սկսեցինք փորել, հատկապես, որ քրեական գործերով ֆիգուրանտներից ոմանք Վիշապաքաղի մեր ցուցակներում էին նշված:

Շատ կարճ ժամանակ անց ֆրանսիական դատախազությունը հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն՝ հայտնելով, որ առկա փաստերը հիմք են տալիս պնդելու, որ ձերբակալվածները և հետախուզվողները հանդիսանում են կազմակերպված խմբի անդամներ: Հատկանշական է, որ հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա: Ու ամենահետաքրքիրը, իրավապահ մարմինները ստացան ապացույցներ, որ ադրբեջանական իշխանությունների աջակից քարոզիչները ամենևին ինքնաբուխ, տարերայնորեն ու ինքնուրույն չեն իրենց գործունեության մեջ, այլ միավորված են հստակ կազմակերպական կառուցվածք ունեցող համայնքում, որի ֆինանսավորումն իրականացվում է Բաքվից: Ապացույցներ, որ մարդատյացության ու հայատյացության բնագավառում աչքի ընկնող այս կենդանախումբը ամենևին չի սահմանափակվում վերբալ/խոսքային գործիքների կիրառումով, այլև ըստ անհրաժեշտության դիմում է ֆիզիկական հարկադրանքի: Ցավոք սրտի, կան որոշակի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս հրապարակայնացնել գործընթացի մանրամասները, այդուհանդերձ, 17 արտաքսումները բացեցին Պանդորայի արկղիկը: Եվ թշնամին սա հասկացել է, ներկա պահին 1000-ից ավելի գործերով սպասվելիք դատական նիստերին ընդառաջ պատասխանող ադրբեջանցիներին իրավաբանական-փաստաբանական աջակցություն ցուցաբերելու համար ներգրավվել են բարձրակարգ եվրոպացի իրավաբաններ, ում ժամավճարը սկսում է 500 եվրոյից: Մենք հաղթելու ենք, իհարկե, նույնիսկ այսպիսի պայմաններում, որովհետև մեր կամքն ամուր է ու հաստատուն՝ պատասխան են տալու բոլորը անհատապես ու ալիևյան վարչակարգն ի վերջո, երբ դատական վճիռներով հաստատված կունենանք այդ հայատյաց քաղցկեղով ախտահարված պետության իրական բովանդակությունը: Հաղթելու ենք՝ չնայած այս կռվի դաշտում մենք մի քանի տասնյակ ենք ընդամենը, իսկ Վիշապաքաղ ծրագրի դոնորները ընդամենը 20 հոգի են՝ 20 վրիժառու:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ֆրանսիա ադրբեջանցի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին