f

Անկախ

Հայաստանում մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս. ԿԲ նախագահն անդրադարձավ գնաճին և փոխարժեքին


Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, ապա ԿԲ-ն գնահատմամբ՝ գնաճը տարվա վերջին ավելի ցածր կլինի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին՝ նա ընդգծեց՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից: «Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ»,-նշեց Գալստյանը:

Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Գալստյանը վստահ է, որ, եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ: Իսկ թե ինչ լուծում է պետք, ԿԲ նախագահն ասում է՝ միջազգային լավագույն փորձը հուշում է, որ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը: «Կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո»,-ասաց նա՝ նշելով հավելյալ սուբսիդիաների, որոշակի հարկերի նվազման հնարավորության մասին:

Գալստյանը նկատեց՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, և ստեղծված հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե, պետք է արձագանքել ստեղծված խնդրին:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ստեղծված փոխարժեքի պարագայում, երբ դրամն արժևորվել է, գները չեն ճշգրտվում՝ ԿԲ նախագահը պատասխանեց, որ երկու գործոն կա: Այս փուլում, երբ փոխարժեքը արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են, օրինակ,  պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ: Երկրորդ խնդիրն այն է, որ արտահանողները տրանսպորտային խնդիրներ են ունենում: «Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը»,-ասաց Գալստյանը:

Գալստյանի գնահատմամբ՝  աշխարհաքաղաքական իրադարձություները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է: «Բայց մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»,-ասաց նա:

Հայաստան ՀՀ Կենտրոնական բանկ

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին