Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ է գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցույց տվել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։