f

Անկախ

Կայացել է Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը:

Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. 

«Սիրելի՛ մաեստրո, ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն ստեղծագործող կոմպոզիտորներից եք, որը հայտնի է ոչ միայն իր հրաշալի ստեղծագործություններով, այլև իբրև խմբավար և մանկավարժ: Ձեր տաղանդի վկայությունն է նաև հայ արդի երաժշտարվեստի ականավոր գործիչների հարգանքն ու համակրանքը Ձեր անձի և արվեստի հանդեպ: 

Ձեր ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր բեմերում` Արևմուտքից Արևելք, ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա՝ ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:

Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ հեղինակային ստեղծագործությունների կատարումը ձեռք կբերի պարբերական բնույթ:

Մաղթում եմ Ձեզ երկար, բեղուն ստեղծագործական կյանք, լեփ-լեցուն դահլիճներ և շնորհակալ հանդիսատես»:

Հոբելյանական համերգին ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Ռուզան Մանթաշյան և բարիտոն Գուրգեն Բավեյան։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Դավիթ Հալաջյան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին