f

Անկախ

Ազդոսկրի վզիկի կոտրվածքի լիարժեք վերականգնում Արթմեդ բժշկական կենտրոնում


Բարձր տարիքային խմբում՝ 70+ հատկապես կանանց շրջանում առկա է լինում օստեոպարոզ հիվանդությունը: Վերջինս ոսկրերի հիվանդություն է, որի ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքի վտանգը: Օստոեպարոզը հաճախ անվանում են «համր հիվանդություն», քանի որ ոսկրային հյուսվածքի կորուստը լինում է առանց ախտանշանների: Մարդիկ տեղյակ չեն լինում իրենց հիվանդության մասին, մինչև որ անսպասելի ոտքի ոլորումը կամ վայր ընկնելը հանգեցնում է կոտրվածքի: Այս տարիքային խմբում առավել հաճախ լինում են ազդոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներ, որոնց բուժման եղանակների, դրանց արդյունավետության մասին զրուցել ենք  «Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի հետ։

 

Ազդոսկրի պրոքսիմալ հատվածում հաճախ հանդիպող կոտրվածքների պատճառը ազդոսկրի գլխիկում սնուցման խանգարումն է, որի հետևանքով ոսկրային հյուսվածքը կորցնում է ամրությունը: Այսկոտրվածքները դասվում են ծանր վնասվածքների շարքին: Դրանք ուղեկցվում են միջհյուսվածքային շրջանում արյան կորստով, որի ժամանակ լինում է ցավ, հիվանդը չի կարողանում շարժվել  և ունենում վերջույթի հենման ֆունկցիայի խանգարում: Արթմեդ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն խորհուրդ է տալիս շատ լուրջ վերաբերվել այս ամենին, քանի որ նման կոտրվածքները հնարավոր է այդ հատվածում առաջացնեն թրոմբոզներ, անոթի պատռվածք. «Այս հիվանդներին բուժելու միակ մեթոդըվիրահատությունն է, հակառակ պարագայում, ըստ վիճակագրական տվյալների, մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդությունը կարող է բերել մահվան»:

Ընդհանրապես ամբողջ աշխարհում,ազդոսկրի պրոքսիմալ հատվածի վիրահատությունը կատարվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց քանի որ Հայաստանում այս տարիքային խումբը կոտրվածքով հիվանդանոց դիմելիս ունենում է նաև այլ ուղեկցող հիվանդություններ, մեզ մոտ այդ ժամանակահատվածը չի պահպանվում: Մասնագետները սկզբում ուղեկցող հիվանդություններն ենառանձնացնում, ապա ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում իրականացնում վիրահատություն:

Արտակ Գալստյանը շեշտում է՝ազդոսկրի վզիկի հատվածում կոտրվածքը գրեթե երբեք չի սերտաճում և պարտադիր պետք է կատարվի էնդոպրոթեզավորում. «Վիրահատության ժամանակ հոդը փոխվում է մասնակի, ոչ ամբողջությամբ:Թողում ենք փոսիկը, հեռացնում ենք գլխիկը՝ դրա փոխարեն տեղադրելով պրոթեզ: Վիրահատությունից հետո հիվանդը բավականին արագ է կազդուրվում, նույնիսկ վիրահատության հաջորդ օրը հենակների կամ քայլակի օգնությամբ կարողանում է կանգնել և քայլել»:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի փորձառու վնասվածքաբանների կատարած գրագետ վիրահատության շնորհիվ հիվանդները 5 օր հետո դուրս են գրվում հիվանդանոցից: Բայց մոտ 2 տարի այստեղ հիվանդներին պահում են հսկողության տակ, և ըստ իրենց կատարած հետազոտությունների, ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո 85 տոկոս հիվանդները շարունակում են ապրել լիարժեք կյանքով: Սա բավականին լավ ցուցանիշ է, ասում է վնասվածքաբան-օրթոպեդը, նշելով, որ միջազգային փորձի դրական արդյունքները 90 տոկոս են:

Բժիշկ-վնասվածքաբանին հաճախ են հարցնում, թե արժե արդյոք 80 անց մարդուն վիրահատել: Վիրահատությունը ոչ թե ցանկալի է, այլև պարտադիր, հնչում է պատասխանը.  «Այս դեպքում կշեռքի նժարին դնում ենք 2 արդյունք: Եթե չվիրահատվի, գամված է մնում անկողնուն, կոտրվածքները գրեթե երբեք չեն սերտաճում և դա բերում է նրան որ մարդը չի քայլում, իսկ այլ խնդիրների պարագայում էլ հանգեցնում է մահվան: Իսկ եթե վիրահատում ենք, ապա մի քանի ամսից հիվանդը վերադառնում է իր նորմալ կայնքին»:

Բարձր տարիքային խմբում ազդոսկրի վզիկի վիրահատությունից հետո շատ կարևոր է վերականգնողական փուլը: Վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Գալստյանը խորհուրդ է տալիս այդ փուլը հաղթահարել միմիայն վերականգնողական կենտրոններում: Արթմեդ բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում 3 շաբաթ անկացնելուց հետո 80 անց հիվանդը  մեկ ձեռնափայտով վերադառնումէ տուն. «Այստեղ շատ կարևոր է մասնագիտական մոտեցումը: Հարազատները այդ ամեն ինքնուրույն կարող կազմակերպել: Հատկապես որ այս տարիքային խումբը ունի այլ ուղեկցող հիվանդություններ ևս, որոնք ամբողջությամբ կառավարելը գրեթե անհնար է»:

Բժիշկը խորհուրդ է տալիս այս տարիքում կարևորել ոսկրերի հետազոտությունը, ցանկացած խնդրի, անգամ աննշան ցավի դեպքում դիմել միմիայն մասնագետների: ստանալ արդյունավետ բուժում՝ խուսափելով վիրահատական միջամտություններից: 

 

Արտակ Գալստյան Ազդոսկրի վզիկի կոտրվածք Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին