f

Անկախ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալությունը


Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ 


Վերջինս ձերբակալվել է դեռևս 2020 թվականի վերջին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, այն դեպքում, երբ նախորդած շուրջ 1 տարի և 8 ամիսների ընթացքում պարտաճանաչ ներկայացել է նախաքննական մարմնին, որևէ կերպ չի խուսափել քննությունից, չի թաքնվել, մշտապես գտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, և որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող էր խոչընդոտել գործի քննությանը։ 


Բագրատ Եսայանը հայաստանյան առաջատար հեռուստաընկերություններից մեկի տնօրենն է, որը չի ենթարկվում իշխանությունների վերահսկողությանը, և նրա ձերբակալությունն ուղղված է նաև ազատ խոսքի, մամուլի ազատության դեմ։ 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի այս մեթոդներով ձերբակալությունը, իշխանություններից պահանջում է դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը,  չկատարել իրավական հարթությունից դուրս որևէ գործողություն՝ մեր գործընկերոջը թույլ տալով ազատության մեջ շարունակել մասնակցել խնդրո առարկա քրեական գործի քննությանը։ 


Միևնույն ժամանակ, տեղի ունեցածի նկատմամբ հրավիրում ենք իրավապաշտպան կազմակերպությունների, մամուլի հարցերով զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ։ 

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

Հայաստանի ժուռնալիստների միություն հայտարարություն Բագրատ Եսայան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին