Եվրամիությունը կզբաղվի Ուկրաինայի վերականգնմամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով, Ուկրաինայի վերականգնումը համապատասխանում է եվրոպական շահերին, ինչպես նաև Եվրոպայի «բարոյական պարտքն է»։
«Բոլոր ֆինանսական կառույցները պետք է նպաստեն դրան։ Այս մասին խոսել եմ Զելենսկու հետ։ Կլինեն ֆինանսավորման նախաձեռնություններ, Մարշալի պլան Ուկրաինայի համար»,- ասել է նա:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ վերականգնման ծրագիրը պետք է համապատասխանի «էկոլոգիական կայունության» սկզբունքներին։
«Եթե մենք միլիոններ և միլիոններ ենք ներդնում․ ինչը, ի թիվս այլ բաների, ճանապարհ կհարթի ԵՄ-ին անդամակցելու համար, մենք դա պետք է անենք լավագույն ձևով»,- պարզաբանել է նա։
Միաժամանակ, ֆոն դեր Լյաենն ընդգծել է, որ ԵՄ-ն հանդես կգա միայն որպես ներդրող, իսկ Ուկրաինայի քաղաքացիներն իրենք պետք է լուծեն վերականգնման խնդիրները։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հանդես էր եկել Եվրախորհրդարանի պատգամավորների քվեարկությանն անվստահություն հայտնելու առաջարկով Ուրսուլա ֆոն դեր Լյաենի գլխավորությամբ։