Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։ Այս մասին Չավուշօղլուն տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։
«Ընդունել ենք Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին և Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի ներկայացուցիչ Խաժակ Պարսամյանին։ Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունն ու շփումները հայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների հետ»,- գրել է Չավուշօղլուն։