f

Անկախ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին


Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում  Ռուսաստանում  հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը:  Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:  

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական  այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:

Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի  հետ:

Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգան համերգներով:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Մոսկվայում՝ բացելով Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները: Ազգային ֆիլհարմոնիկը Մոսկվայում ելույթ կունենա հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններից. Արամ Խաչատրյանի Սյուիտը ‹‹Սպարտակ›› բալետից, Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադը››՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, և Չայկովսկու թիվ 6 ‹‹Պաթետիկական›› սիմֆոնիան: Համերգի մենակատարն է  անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի (1994 թ.) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1999 թ.), ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը: 

Այդ օրը որպես համերգի պատվավոր հյուր հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր):

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը ելույթ կունենա
հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։ Քառյակի երկրորդ համերգը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կիսլովոդսկի Վ․ Ի․ Սաֆոնովի անվան Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայում: Ելույթ կունենան երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը  (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի, Միրզոյանի, Կոմիտաս/Ասլամազյանի ստեղծագործություններից։

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին