f

Անկախ

«Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանը՝ իր պաշտոնանկության մասին....


Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց շուրջ 4 տարի եւ համակարգ ոտք դնելու օրվանից լրատվականների սկանդալային լուրերի թոփ տասնյակում էր՝ սկսած հովանավորչությունից, վերջացրած օլիգարխիայի հետ մտերմությամբ եւ շահերի սպասարկմամբ։


Ռուստամ Բադասյանի եւ Ներսիսյանի հակասություններն էլ ծագեցին ՊԵԿ նախագահի պաշտոնում Բադասյանի հայտնվելու պահից։ Լուրեր կային, որ Բադասյանը քրգործ հարուցելու համար նյութեր է հավաքում նրա դեմ, եւ վաղուց պաշտոնանկ արած կլինեին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։ Իսկ երբ մաքսայինի 54 աշխատակիցներ նամակ բերեցին մեր խմբագրություն, որտեղ Բադասյանին մեղադրում էին իրենց զրպարտելու համար, պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահն ու տեղակալը մտել են հրապարակային պայքարի փուլ։


Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։ Երեկ կապվեցինք Ներսիսյանի հետ, ասաց, որ զբաղված է՝ խոսել չի կարող։ Հետաքրքրվեցինք՝ Ձեր ցանկությա՞մբ եք լքում պաշտոնը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»։ Իր եւ Բադասյանի հակամարտության մասին էլ ասաց․ «Ես պարոն Բադասյանին շատ հարգում եմ եւ նման խոսակցությունները հորինված եմ համարում»։

Հիշեցնենք, որ Ներսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ 2020 թ․ ապրիլին տեղի ունեցած ծխախոտային սկանդալի մեջ․ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին 2 հազար 700 տուփ մաքսանենգ ծխախոտ, որի վրա հայկական ակցիզ էր եղել: Այն Կրասնոդարից, Դուշանբե կանգառով, ուղեւորվում էր Աֆղանստան, իսկ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։
 

 

Շուշանիկ Ներսիսյան ՊԵԿ Ռուստամ Բադասյան Հայաստան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին