f

Անկախ

Դերասան Մեթյու Մակքոնահին հանդիպել է նախագահ Բայդենի հետ


Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակակիր դերասան Մեթյու Մակքոնահին այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ քննարկելու ամերիկյան դպրոցներում տեղի ունեցած վերջին զանգվածային սպանությունները և զենքի նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Vice հրատարակությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Մակքոնահին լրագրողներին ցույց է տվել կանաչ գույնի Converse սպորտային կոշիկներ, որոնք պատկանել են Տեխասում սպանված աղջիկներից մեկին: Դերասանի խոսքով՝ սպանվածի մարմինը ինքնաձիգից հնչած կրակոցներից այնքան  է անդամահատվել, որ հարազատները կարողացել են ճանաչել նրան միայն կոշիկների շնորհիվ։

 «Մենք պետք է կենսագրական ստուգումներ մտցնենք [նախքան զենք ձեռք բերելը]: Մենք պետք է հասցնենք ինքնաձիգ գնելու նվազագույն տարիքը մինչև 21 տարեկան»,- ասել է Մակքոնահին:

Մակքոնահին ավելի վաղ խոսել էր Տեխասի Ուվալդե քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո զենքի ազատ վաճառքի մասին՝ Austin American-Statesman-ի սյունակում: Դերասանը նշել է, որ թեև ինքը պաշտպանում է ԱՄՆ սահմանադրության երկրորդ փոփոխությամբ երաշխավորված զենք կրելու իրավունքը, քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն կրեն և ամեն ինչ անեն՝ նվազեցնելու համար ԱՄՆ կրթական հաստատություններում հաճախակի տեղի ունեցող բռնի միջադեպերը։ 

Աշխարհում ԱՄՆ Մեթյու Մակքոնահի Ջո Բայդեն հանդիպում Համաշխարհային Աստղեր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին