f

Անկախ

Ջոնսոնին կրկին կոչ են արել լքել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է


РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Յան Բլեքֆորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արել հրաժարական տալ, սակայն նա հրաժարվել է դա անել։ Գրում է Gazeta.ru-ն։

Բլեքֆորդի կարծիքով՝ «վարչապետին չեն փրկի ոչ մի պատրանք և ակնհայտի ոչ մի ժխտում»։ Նա նաև հավելել է, որ Ջոնսոնի կուսակցության պատգամավորների 41%-ն իր անվստահությունն է հայտնել նրա նկատմամբ։ Բացի այդ, նրան չի աջակցում Համայնքների պալատի անդամների 66%-ը, իսկ Շոտլանդիան ներկայացնող խորհրդարանականների 97%-ը չեն ցանկանում տեսնել նրան այդ պաշտոնում։

Իր հերթին Ջոնսոնը երախտագիտություն է հայտնել շոտլանդական կուսակցության առաջնորդին և նրան անվանել «Միացյալ Թագավորության լավագույն և ամենահուսալի պաշտպանը»։

Նշվում է նաև, որ խորհրդարանի շատ անդամներ Մեծ Բրիտանիայի վարչապետին մեղադրել են առողջապահական համակարգի ճգնաժամի, գների բարձրացման և երկրում այլ խնդիրների համար։

Բրիտանացի պահպանողականները հունիսի 6-ի երեկոյան փակ գաղտնի քվեարկության շրջանակներում պատասխանել են իրենց առաջնորդի նկատմամբ վստահության կամ անվստահության հարցին։ Ըստ դրա արդյունքների՝ Ջոնսոնին աջակցել է 211 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 148-ը, ինչը քաղաքական գործչին թույլ է տվել պահպանել իր պաշտոնը և շարունակել ղեկավարել թագավորության նախարարների կաբինետը։

Ընդ որում, Ջոնսոնի արդյունքն ավելի ցածր է ստացվել, քան նրա նախորդներինը, որոնք նույնպես բախվել են վստահության քվեի խնդրին։ Օրինակ՝ նախկին վարչապետ Թերեզա Մեյը նույնպես անցել է այս ընթացակարգով և պահպանել իր պաշտոնը, սակայն 200 կողմ և 117 դեմ ձայներով։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրիտանական Պահպանողական կուսակցության որոշ անդամներ խոստացել են շարունակել Ջոնսոնին վարչապետի պաշտոնից հեռացնելու փորձերը։

Աշխարհում Մեծ Բրիտանիա Բորիս Ջոնսոն կոչ հրաժարական

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին