Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և այլ երկրներ չեն չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ներողություն խնդրել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Պատերազմը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հանել բոլոր պատժամիջոցները և ներողություն խնդրել։ Պատերազմ հանուն բարության, պատերազմ՝ հանուն մարդկանց երջանկության։ Կռվելը հաճույք է, մենք ստանում ենք այդ հաճույքը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել էր Գրոզնիից Ուկրաինա կամավորների նոր խումբ ուղարկելու մասին՝ հատուկ գործողությանը մասնակցելու համար։
Նրա խոսքով՝ հատուկ գործողությանը մասնակցելու կամավորների մեկ այլ խումբ ուղեկցվել է Գրոզնիի Ախմատ-Խաջի Քադիրովի անվան միջազգային օդանավակայանից։ Նա նշել է, որ այս խմբում հիմնականում ընդգրկված են պատրաստի մասնագետներ, որոնք բոլոր անհրաժեշտ վերապատրաստումներն են անցել Գուդերմեսի հատուկ նշանակության ուժերի ռուսական համալսարանում։