f

Անկախ

Հնդկաստանի դեսպանն Իրանի ԱԳՆ է կանչվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար


Թեհրանում Հնդկաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել հնդկական իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք շատ մուսուլմանական երկրներում վիրավորական են համարվել Մուհամեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին  հայտնել է Mehr գործակալությունը։

«Հնդկական հեռուստաշոուում Մուհամեդ մարգարեին (խաղաղություն և օրհնություն նրան) վիրավորելուց հետո, Թեհրանում Հնդկաստանի դեսպանը Հարավային Ասիայի հարցերովգլխավոր տնօրենի կողմից կիրակի երեկոյան կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ընդունելու Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը», - ասվում է հաղորդագրությունում:

Գործակալության տվյալներով՝ դեսպանը «ափսոսանք է հայտնել և մարգարեի հասցեին ցանկացած վիրավորանք անընդունելի է անվանել»։ Նա վստահեցրել է իրանական կողմին, որ հնդկական հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերում Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները չեն արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը հարգում է բոլոր կրոնները։

Շարման, որի խոսքերը սկանդալ են առաջացրել, պետական ծառայող չէ. սկանդալից հետո նա հեռացվել է կուսակցական պաշտոնից։. Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Կատարը և Քուվեյթը, մինչդեռ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները։

Շարման հայտնվել է հնդկական հեռուստատեսային բանավեճերում և երկրում տեղի ունեցած որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի շարք հայտարարություններ է արել իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են դարձել մուսուլմանների համար:
 

իսլամ Աշխարհում Իրան Հնդկաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին