f

Անկախ

Պահպանողականներն այսօր երեկոյան Ջոնսոնին անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկություն կանցկացնեն


Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեյդին ասել է, որ երկուշաբթի երեկոյան վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության քվե հայտնելու հարցով քվերակություն կանցկացվի, հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը։

«Պահպանողական կուսակցության առաջնորդին անվստահության քվեի անցկացման համար կուսակցությունում 15 տոկոսի շեմը հաղթահարվել է... Քվեարկությունը կանցկացվի այսօր ժամը 18:00-20:00 (տեղական ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաջորդ շաբաթ կարող է անվստահություն հայտնել վարչապետ և կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին։ Այս մասին գրել էր Sunday Times-ը:

Հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Ջոնսոնին անվստահություն հայտնելու կուսակցական քվերակության հարցը նշանակված է հունիսի 8-ին։ Խորհրդարանի պատգամավորներից անհրաժեշտ քանակությամբ նամակներ արդեն հավաքվել են կամ կհավաքվեն առաջիկայում:

Ջոնսոնի հրաժարականի պատճառը կարող է լինել աղմկահարույց սկանդալը՝ կապված երկրում համավարակի շրջանում կոշտ արգելափակումների և սահմանափակումների պայմաններում վարչապետի նստավայրում կազմակերպված խնջույքների:
Ինքը՝ Ջոնսոնը, հրաժարվում է հեռանալ վարչապետի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ բրիտանական կառավարությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ BBC-ի աղբյուրները նշում են, որ Ջոնսոնի հրաժարականի համար անհրաժեշտ 180 ձայնը դժվար թե ապահովվի։ Անվստահություն հայտնելու դեպքում նա կմնա վարչապետի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել կուսակցության նոր ղեկավար:
Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։

Մեծ Բրիտանիա Բորիս Ջոնսոն Աշխարհում հրաժարական

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին