f

Անկախ

Սրիկաներ, թե հիմարներ՝ ընտրելն անիմաստ է


Թուրքիայում 2023 թվականի հունիսին նախատեսված ընտրություններին կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունն իր համագումարում պաշտոնապես առաջադրեց Էրդողանի թեկնածությունը, ինչն, իհարկե, կանխատեսելի էր: Տնտեսության վիճակը մեղմ ասած չի նպաստում գործող նախագահի վերընտրությանը. անհատ սպառողների համար գազի գինը թանկացել է 30%-ով, արդյունաբերական գազի գինը 40%-ով, բենզինի գինը աճել է 239%-ով, դիզելի գինը՝ 258%-ով, թանկացումների շարքը կարելի է անվերջ շարունակել: Պաշտոնական գնաճը մոտ է 70%-ի, և այս ցուցանիշով Թուրքիայն համաշխարհային առաջատարն է: Հիշեցնեմ Բայդենի վարչակարգի հրապարակային դիրքորոշումը Էրդողանի ընդդիմադիր մրցակցին առաջիկա նախագահական ընտրություններում ըստ ամենայնի աջակցելու հարցում, որպեսզի հասկանալի լինի ոչ միայն ներկա, այլև տեսանելի ապագայում միանգամայն կանխատեսելի զարգացումների տրամաբանությունը, քանի որ թուրքական բևեռից մեզ սպառնացող ռիսկերը անխուսափելիորեն աճելու են: Փորձենք մասնավորել քրդական հարցում Էրդողանի ներկա քաղաքականության օրինակով: Հունիսի սկզբին Թուրքիայի նախագահը հայտարարեց Սիրիայում հակաահաբեկչական օպերացիայի մեկնարկի մասին՝ փաստացի մեղադրելով ԱՄՆ-ին և Ռուսաստանին անվտանգության գոտի ստեղծելու իրենց պարտավորությունը չկատարելու մեջ: Ըստ որում, հրապարակային հայցելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությունը՝ Էրդողանը համարյա բաց տեքստով ասում է, որ հրաժարումը գնահատվելու է որպես աջակցություն քրդական ահաբեկիչներին: Ավելին, այլևս գնանշված է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության Թուրքիայի համաձայնությունը: Ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, հատկապես, ռուսների լռության համատեքստում, թե Միացյալ Նահանգները դեմ են թուրքական ռազմական օպերացիային, քանի որ այն խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Այդուհանդերձ, գոնե հիմա քիչ հավանական է, որ Վաշինգտոնը առարկայորեն կխանգարի թուրքական զորքերին Սիրիայում, քրդերը կարծես հայտվել են նույն վիճակում, ինչ մենք: Ակնհայտ է, որ Էրդողանի արտաքին քաղաքական ակտիվությունն առաջիկա ամիսներին հիմքում ունենալու է ներքաղաքական-նախընտրական տրամաբանություն: Այդուհանդերձ, պետք է հստակ գիտակցել, որ Թուրքիայի քաղաքականությունը ռազմավարական ծրագրավորման մակարդակում մանրակրկիտ մշակվել և նախապատրաստվել է ներկայում դիտարկվող տարածաշրջանային և աշխարահաքաղաքական զարգացումների սցենարների համատեքստում: Դեռևս 2012 թվականից բազմաթիվ փորձագետներ կարծիք էին հայտնում, թե այն ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակայնացված «Զրո խնդիր` հարևանների հետ» թուրքական արտաքին քաղաքական հայեցակարգը տապալվել է, քանի որ...Կարծում եմ, բոլոր այդ գնահատականները հիմքում սխալ ունեին՝ թուրքերը հիմա էլ շարունակում են իրականացնել «Զրո խնդիր` հարևանների հետ» քաղաքականությունը, ըստ որում, գերազանցապես ռազմական գործիքակազմով: Թուրքական ուղեղային կենտրոններից մեկի առաջատար փորձագետներից մեկին կվկայակոչեմ, ով անկեղծացավ՝ խնդիրները հարևանների հետ անխուսափելիորեն պետք է լուծվեն, զրոյանան, եթե ներկա հարևանի հետ այդ անհնարին կլինի, ուրեմն հնարավոր կդառնա նոր հարևանի հետ:

Ահա այսպիսի իրավիճակում ենք, իսկ մեր քաղաքական վերնախավը հերթական անգամ մեր ժողովրդի ու ազգի համար ճակատագրական ժամին զելինա է խաղում:

Հետգրություն: Նապոլեոնը գնաճը զսպելու հարցում անկարող իր ֆինանսների մինիստրին ասել է՝ կամ սրիկա եք կամ հիմար, բայց ես կնախընտրեի գոնե առաջին տարբերակը: Ցավոք, սրիկա, թե հիմար մեր ներկա պարագայում չկա որևէ էական տարբերություն: Հրամայական անհրաժեշտություն է ազատվել սրիկաների ու հիմարների իշխանությունից: 44-օրյա պատերազմի ցավն ու կորուստներն անգամ համեմատելի չեն այն ահագնացող սպառնալիքին, որին բախվելու ենք անխուսափելիորեն ամիսներ անց:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Թուրքիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին