f

Անկախ

«Արգոթեք Ինվեստ»-ի 15 աշխատակիցներ՝ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց


Shamshayn.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պոլիկլինկա է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, ով աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում:   Ոստիկանները պարզել են նաև, նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում և վայր է ընկել: 

Մինչ ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 16:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:   Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:   Այս անգամ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն:

 Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ:

թունավորում «Արգոթեք Ինվեստ»

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին