f

Անկախ

Ցուցահանդես, ուրախություն, խաղեր, գույներ, փուչիկներ. «Շուշան արտ ստուդիա»-յի միջոցառումը


Հունիսի 1-ին «Մոսկվայի տան» կենտրոնում տոնական տրամադրություն էր: Երեխաների պաշտպանության օրվա հաճելի առիթով ամփոփեցին մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը նկարչական տպավորիչ ցուցահանդեսով: Մեծաթիվ հյուրեր շրջում էին ցուցասրահում ու հիանում երեխաների երևակայությամբ, ներկայացված նկարների գունային հետաքրքիր խաղերով ու ասելիքով:

Միջոցառումը ողջունեց ու շատ կարևորեց Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանի կողմից՝ մաղթելով, որ ստուդիայի գործունեությունը միշտ լինի շարունակական ու արվեստի նորանոր ուղղություններ ընդգրկի:

Ստուդիայի ղեկավար Շուշան Վարդանյանը նշեց, որ իր համար կրկնակի տոն է այսօր, քանի որ ստուդիայի սաների, ներդրված ջանքերի առաջին ամփոփումն է ցուցահանդեսի տեսքով, ու ամեն երեխայի նկարը շատ կարևոր մասնիկ է ստուդիայի գործունեության մեջ:

Ըստ Շուշան Վարդանյանի՝ բոլոր երեխաներն են տաղանդավոր, ու ստուդիայի նպատակն է յուրաքանչյուրին տալ ինքնաարտահայտվելու հնարավորություն. «Ի դեպ մի գաղտնիք էլ բացեմ: Այստեղ նաև մեր կան մեր տարեց աշակերտների նկարներ: Մեզ մոտ չկա տարիքային սահմանափակում: Չկա մարդ, որ նկարել չգիտի, կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչքան գեղեցիկ կարող է ստացվել իրենց մոտ նկարելը, դրա համար ուղղակի պետք է ճիշտ ուղղորդել նրան, որ կարողանա արտահայտել իր հույզերը պատկերի ու գույների միջոցով, մենք օգնում ենք, որ բացահայտեն իրենց տաղանդը», - ասում է Շուշանը՝ շեշտելով, որ միշտ մեծագույն հաճույքով են աշխատում ստուդիայի սաների հետ, ինչի շնորհիվ էլ այսօր մեծ ընտանիք է հավաքվել:  Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ ցուցահանդեսին միանալու համար, Մոսկվայի տանն էլ պատրաստակամության և համագործակցության համար: Շուշան Վարդանյանից հետո խոսքով հանդես եկան նաև միջոցառման հյուրերից Ռաֆայել Երանոսյանը, ինչպես նաև սաների ծնողներից բանաստեղծ Գոռ Հարությունյանը և Սաթվա Յոգա ստուդիայի տնօրեն Նարինե Բաղդասարյանը՝ դրվատանքի խոսքեր հղելով ստուդիայի հասցեին՝ երեխաների հետ կատարված մեծ աշխատանքի համար:

Ցուցահանդեսից զատ հավաքվածներին նաև այլ անակկալներ էին սպասվում «Մոսկվայի տան» տանիքում: Բաց երկնքի տակ երեխաների համար անցկացվեցին նկարչական մրցույթներ, ինտերակտիվ խաղեր, ապա նաև միասին նկարեցին մեկ մեծ կտավին՝ իրենց պոզիտիվ ու լուսավոր էներգետիկան փոխանցելով միմյանց: ՍտուդիՏոնական միջոցառման երաժշտական հյուրը «ԼաԼաՖա» վոկալ ստուդիայի սաներն էին, ովքեր հրաշալի կատարումներով ուրախացրին բոլորին: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները դեպի երկինք ուղարկեցին երազանքի փուչիկներ՝ ամփոփելով իսկապես ստացված օրը:

 

Շուշան Վարդանյան ցուցահանդես Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին