f

Անկախ

Մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը․ Ջուլֆալակյան


Ըմբշամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անվիճելի փաստ է, որ գտնվում ենք հայ ժողովրդի և հայոց պետականության համար ճակատագրական փուլում:

Ցավոք սրտի, հանրության մի ստվար զանգված չի գիտակցում պահի կարևորությունը և շարունակում է սովորական իր կյանքը:

Հանրության մի այլ հատված դուրս է եկել պետականության և հայրենիքի փրկության պայքարի:

Եվ կա նաև հանրության երրորդ հատվածը, որը տարբեր պատճառներով/հիմավորումներով չի միանում պայքարին՝ այնուամենայնիվ գիտակցելով պահի օրհասականությունը և գործող իշխանության աղետաբերությունը:

Այդ հատվածի ամենապոպուլյար «հիմնավորումն» այն է, որ «հրապարակում գտնվողները նախկիններն են, որոնց ոչ մի դեպքում չեն միանա…»:

Անդրադառնամ հենց այդ հատվածին:

Հարգելիներս, մենք կարող ենք ժամերով բանավիճել Քոչարյանի կամ Սարգսյանի ժամանակաշրջանի դրականի և բացասականի շուրջ: Մեկը կարող էր ավելի շատ բան անել, կամ ավելի քիչ՝ մի ուրիշ բան, տնտեսական զարգացման այլ մոդել որդեգրվեր, կառավարման այլ համակարգ, կրթական որակի այլ մակարդակ և այլն… Տարբեր մարդիկ, տարբեր ցանկություններ, տարբեր մոտեցումներ:

Դա նորմալ է:

Գործող պատուհաս քաղաքական գործչի դեպքում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անվիճելի բացասական են, աղետալի:

Չի կարող որևէ բանական մարդ (եթե դավաճան, ազգադավ չէ, իհարկե) փորձել բանավիճել առ այն, թե արդյո՞ք հայրենիքից հազարավոր կմ-ի կորուստը լավ է, թե վատ, 4000 զոհը, 10.000 վիրավորը, ավերված բանակը, քայքայված տնտեսությունը լա՞վ է, թե՞ վատ...

Ուստի, երբ մտածում եք, գալ հրապարակ, թե ոչ, նախկիններն են վատը (միակ պայքարողները նրանք են, ի դեպ), թե ներկաները, վերլուծեք վերոնշյալը և կհասկանաք, որ համեմատում եք անհամեմատելին:

Թերի, վատ, ոչ իդեալական, խնդիրներով քաղաքական թիմեր աշխարհի տարբեր երկրներում կան, բայց երկիրը կործանման տանող և այդ ճանապարհին հանրության աջակցությունն ստացող քաղաքական ուժ Հայաստանից բացի այլ երկրում գոնե ես չգիտեմ»:

Արսեն Ջուլֆալակյան ֆեյսբուքյան գրառում

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին