f

Անկախ

Հայկազը զոհվեց հանուն Արցախի, Հանուն Հայաստանի, հանուն էն ոստիկանների, որ երեկ իր հորը տապալել էին գետնին ու ոտքերով հարվածում էին․․․


Լրագրող Անի Գասպարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հայկազ Մկրտչյանի հորը երեկ ոստիկանները ծեծել են, պատռել Հայկազի նկարով շապիկը, վիրավորել։ Զավեն Մկրտչյանը վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց։

Հիմա սրանք ոստիկան ե՞ն, թե՞ թուրք։ Սրանք հայրենիք ունե՞ն, թե՞ չէ։

Իսկ Հայկազն ուներ Հայրենիք, որը պաշտում էր։ Պատերազմի դաշտից քրոջը նամակ էր գրել․ «Եթե Ղարաբաղը չլինի, դու էլ չես լինի, մեր տունն էլ չի լինի։ Եթե Ղարաբաղը չլինի, Հայաստանը չի լինի..․Մենք ենք էս հողի պատասխանատուն»։

44-օրյա պատերազմից առաջ հերոսաբար կռվել էր Տավուշում՝ հուլիսյան ծանր մարտերի ժամանակ։ Մի խումբ տղաներով ոչնչացրել էին թշնամու էլիտար «Յաշմա» զորախումբ ու կասեցրել հարձակումը։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազն Արցախում էր։ Վերջին օրերին փոքր զորախմբով Շուշի տանող 40 կմ-անոց ճանապարհն էին պահում։ Բայրաքթարի հարվածից ծանր վիրավորվում է։ Դեռ գիտակցությունը չկորցրած՝ ասում է, որ լավ է, ուզում է վերադառնալ մարտի դաշտ։

2020 թ․ հոկտեմբերի 31-ին Հայկազը պիտի 20 տարեկան դառնար, բայց վերակենդանացման բաժանմունքում էր, կոմայի մեջ, որից այդպես էլ դուրս չեկավ։ Հոգին Աստծուն հանձնեց նոյեմբերի 9-ի չարաբաստիկ օրը։

Ապագա ծրագրավորող էր։ Մինչև բանակ գնալն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Հունվարին պիտի զորացրվեր ու շարունակեր ուսումը։ Նրան փայլուն ապագա էր սպասվում, բայց զոհվեց հանուն Արցախի, Հանուն Հայաստանի, հանուն էն ոստիկանների, որ երեկ իր հորը տապալել էին գետնին ու ոտքերով հարվածում էին․․․

——————————

Հայկազի մասին հոդվածիս հղումը՝ ankakh.com/hy/article/60043

Հայկազ Մկրտչյան բիրտ ուժ Զավեն Մկրտչյան Անի Գասպարյան ֆեյսբուքյան գրառում 44-օրյա պատերազմ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին